ANECDOTOS

Լինում է, չի լինում…

Լինում է, չի լինում…
-Հայրի՛կ, բոլոր հեքիաթնե՞րն են սկսվում «Լինում է չի լինում» խոսքերով: -Չէ՛ բալես, ամենալավ հեքիաթները սկսվում են «Եթե ընտրություններում դուք ձեր ձայնը տաք ինձ» խոսքերով:
2 0 434 ավելին

Փոքրիկ ուղղում…

Փոքրիկ ուղղում…
Նամակ ուսանող որդուն. «Տղաս, ես ուղարկել եմ քո խնդրած 50 դոլարը: Ի դեպ, հիսունը գրվում է ոչ թե երկու զրոյով, այլ` մեկ» :
0 0 203 ավելին

Բան չենք հասկանում…

Բան չենք հասկանում…
Փարիզում` կոնյակների ցուցահանդեսի ժամանակ, հայկական 3 աստղանի կոնյակը գրավեց 1-ին տեղը, իսկ 5 աստղանին` նույնիսկ մրցանակակիր չդարձավ: -Ինչո՞ւ այդպես ստացվեց, – հարցնում են հայ գինեգործներին: -Մենք էլ ենք զարմանում…նույն բոչկայից էլ լցրել էինք…
0 0 220 ավելին

Էլ առաջվանը չի

Էլ առաջվանը չի
— Քանի տարի էլ անցնի, միշտ կհիշեմ, որ 1 սանտիմետրը դա 2 վանդակ է: — Հիմա 1 կիլո հացը 1 կիլոյից է պակաս, 1 լիտր կաթը` 1 լիտրից, կարծում ես վանդակները նո՞ւյնն են մնացել…
0 0 283 ավելին

Ինչո՞ւ…

Ինչո՞ւ…
-Ինչո՞ւ են ոմանք գեր, մյուսները՝ նիհար, չնայած, որ նույն մակարոնն են ուտում: -Որովհետև մի մասն այն ուտում է լայնությամբ, մյուսները՝ երկարությամբ…
0 0 358 ավելին

Ոչ մի առաջընթաց

Ոչ մի առաջընթաց
Հոգեբուժարան. բժիշկը՝ հիվանդին. -Ես ձեզ մոտ մեծ առաջընթաց եմ նկատում: -Առաջընթա՞ց: Լավ էլի, վեց ամիս առաջ ես Նապոլեոնն էի, իսկ հիմա՝ ոչ մեկ:
0 0 121 ավելին

Մի քիչ դանդաղ…

Մի քիչ դանդաղ…
Ֆուտբոլի խաղի ընդմիջմանը հաղորդավարի խցիկ է մտնում տեղի թիմի մարզիչն ու ասում հաղորդավարին. — Դուք չե՞ք կարող հաղորդումը մի քիչ դանդաղ վարել։ Մեր տղաները չեն կարողանում այդ արագությամբ խաղալ։
0 0 301 ավելին

Ես Ձեր կարիքն ունեմ

Ես Ձեր կարիքն ունեմ
-Ես Ձեր օգնության կարիքն ունեմ,- ասում է այցելուն հոգեբանին: -Իսկ մասնագիտությամբ Դուք ո՞վ եք: -Հոգեբան: -Ապա ինչո՞ւ չեք փորձում օգնել ինքներդ Ձեզ: -Հասկանում եք, ես շատ թանկ եմ վերցնում:
0 0 144 ավելին

Կյանքս քեզ նվիրեցի…

Կյանքս քեզ նվիրեցի…
Կինը. -Հիմարի մեկը, ամբողջ կյանքս, ջահելությունս նվիրեցի քե՛զ, իսկ դու անբանի մեկը դուրս եկար… Ամուսինը. -Այ կնի՜կ, հերիքա դիպլոմիդ հետ խոսաս…
0 0 281 ավելին

Ոչ մի խնդիր

Ոչ մի խնդիր
Ավտոտեսուչը` վարորդին. -Ձեր վարորդական իրավունքը: -Խնդրեմ: -Ներեցե’ք, բայց նկարի հետ կապված խնդիր կա: -Ի՞նչ խնդիր, ահա’ ես, վերևի շարքում, աջից երրորդը..
0 0 439 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում