Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներին․
-Ձե՛ր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ անգամ բացատրեցի, նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի, դարձյալ չհասկացան: Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք էլի չհասկացան․․․
Մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը անտառում արջի են հանդիպում, որը հարձակվում է նրանց վրա:
-Համեմատելով արջի և իմ արագությունը` ես անիմաստ եմ համարում փախչելը,-ասում է մաթեմատիկոսը և մնում տեղում կանգնած:
-Համեմատելով արջի ստամոքսի ծավալը մարդու ծավալի հետ` ես հասկանում եմ,