ANECDOTOS

Ո՞ւմ ընտրել…

Ո՞ւմ ընտրել…
Աղջիկը դիմում է ծնողներին. -Շատ շփոթված եմ, խորհուրդ տվեք, երեքից որի՞ն ընտրեմ. մեկը լավ փող է աշխատում, երկրորդը` լավ պարում, երրորդը շատ կարդացած է: -Իսկ առաջինը չի՞ կարող կարդալ ու լավ պարել սովորել…
0 0 646 ավելին

Մենյուն կարելի է նայել

Մենյուն կարելի է նայել
-Սիրելի’ս, բավական է ուրիշներին նայես, մի մոռացիր, կնոջդ հետ ես:-Հետո ինչ, եթե դիետայի վրա եմ, չի նշանակում մենյուն նայելու իրավունք չունեմ…
0 0 684 ավելին

Ո՞նց ասեմ

Ո՞նց ասեմ
Ապարանցին գնում է ատամնաբուժի մոտ: Բժիշկն ասում է.-Ասա Ա՜:Ապարանցին հարցնում է.-Բժիշկ ջան, մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ:
0 0 302 ավելին

Թանկ հաճույք

Թանկ հաճույք
-Կնոջս առողջարանի ուղեգիրը շատ թանկ նստեց իմ վրա, բայց իրեն արդարացրեց:-Կինդ ապաքինվե՞ց:-Ավելին, նա չվերադարձավ…
0 0 293 ավելին

Ձկնիկն էր զանգել…

Ձկնիկն էր զանգել…
Կինն` ամուսնուն.-Ծո, կհիշե՞ս, օր 9 ամիս առաջ արձակուրդ վերցրեցիր, գնացիր Սևան ձուկ բռնելու…-Է հա, կհիշեմ:-Էսօր մե ձկնիկ զանգեց ու ըսավ, օր դու հայր ես դարձե…
0 0 457 ավելին

Ընդհանրություններ

Ընդհանրություններ
-Գիտես, սիրելիս, կարծում եմ, որ մենք շատ ընդհանուր բան ունենք…-Օրինակ:-Երկու երեխա, մեքենան, հիփոթեքը, անկատար երազանքները …
0 0 399 ավելին

Իրար չեն խանգարի…

Իրար չեն խանգարի…
Բժիշկը խորհուրդ է տալիս հիվանդին.-Ես գտնում եմ, որ ամեն դեպքում դուք պետք է համաձայնեք վիրահատության:-Ոչ մի դեպքում, ավելի լավ է ես մեռնեմ:-Դե…մեկը մյուսին չի խանգարի…
0 0 168 ավելին

Էլի նույնը…

Էլի նույնը…
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու. –Շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն… Հնչում է տխուր մի ձայն. – Ըհը, էլի ապուշի են նշանակելու…
0 0 141 ավելին

Համոզեց…

Համոզեց…
-Ինչու՞ բաժանվեցիք:-Նա 2 ամիս շարունակ ասում էր.«դու ինձ չես սիրում»:-Ու ի՞նչ:-Ի՞նչը ինչ:Համոզեց:
0 0 152 ավելին

Բան չեմ լսում

Բան չեմ լսում
Համերգասրահում.-Կինս է, լա՞վ է երգում:-Ի՞նչ, ոչինչ չեմ լսում:-Ասում եմ կինս է, լա՞վ է երգում:-Ու՜՜՜ֆ, էս կաչաղակն ընենց ա գոռում, որ ոչինչ չեմ լսում:
0 0 172 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում