ԼՈՒՐ

ՆԱԽ ԹՌԵՔ, ՀԵՏՈ ԱՍԵՔ

ՆԱԽ ԹՌԵՔ, ՀԵՏՈ ԱՍԵՔ
Ասում են, ՀՕՊ համաձայնագրի դրույթների կողմնակից իշխող ՀՀԿ կուսակցության որոշ գործիչների որոշ հայ ընդդիմադիրներ խորհուրդ են տալիս թռնելուց հետո ասել հոպ:

ԵՏՄ-Ն ԿՓՐԿԻ

ԵՏՄ-Ն ԿՓՐԿԻ
Ռուսական իշխանական էլիտան համոզված է, որ Եվրամիությունից և ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից դուրս գալուց հետո, Մեծ Բրիտանիան իր ճակատագիրը կապելու է միայն Եվրասիական տնտեսական միության հետ:

ԿԱՏՎԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճապոնական Unihabitat ընկերությունը ստեղծել է ինքնատիպ մարզաշապիկ, որը նախատեսված է կատու պահողների համար: Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ուշագրավ նորույթը ստացել է Summer Mewgaroo անվանումը: Այն առջևի մասում ունի կենգուրուի պես պարկ, որը նախատեսված է կատվին այնտեղ դնելու համար: Նշվում է,

ԷՍ ՓՈՂՆ Ո՞ՒՄ ՏԱՄ

ԷՍ ՓՈՂՆ Ո՞ՒՄ ՏԱՄ
Գերմանական Մինդեն քաղաքում սիրիացի փախստականը, ով արդեն 1 տարի ապրում է եվրոպական այս երկրում, պատահմամբ 150.000 եվրո է գտել ու, ցուցաբերելով օրինակելի ազնվություն, այդ մասին անմիջապես տեղեկացրել իրավապահ մարմիններին: Ինչպես նշում է The Guardian-ը, տպավորվելով 25-ամյա փախստականի արարքից` քաղաքի ոստիկանությունը սիրիացուն «օրվա հերոս» է հռչակել: 

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԴԱՋՎԱԾՔՆԵՐ

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԴԱՋՎԱԾՔՆԵՐ
Նոր Զելանդիայում բնակվող Ջասպեր Անդրեսը, ով մասնագիտացել է դաջվածք անելու ուղղությամբ, իր վառ երևակայության շնորհիվ մարդկային մարմինների վրա ստեղծում է ինքնատիպ պատկերներ: Ինչպես նշում է boredpanda.com կայքը, իր աշխատանքներում վարպետը փորձում է համատեղել երկրաչափական պատկերներն ու բնությունից վերցված տեսարանները: Արդյունքում ստացվում են մեկը մյուսից տպավորիչ դաջվածքներ:
0 0 133 ավելին

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՁԵՌՔ ՏՎԵՔ…

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՁԵՌՔ ՏՎԵՔ…
Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում ձերբակալել են շվեյցարացի նկարչուհի և ֆեմինիստուհի Միլո Մուարեին: Այնտեղ նա անցկացրել է իր սիրած ակցիան` անցորդներին առաջարկելով ձեռք տալ իր կրծքին և սեռական օրգաններին, հայտնում է rosbalt.ru-ն:Ավելի վաղ Մուարեն նմանատիպ ակցիաներ է անցկացրել Դյուսելդորֆում և Ամստերդամում, որտեղ ամեն ինչ բարեհաջող է անցել:
0 0 107 ավելին

ԵՍ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ

ԵՍ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ
Ուզբեկ գիտնականները պարզել են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը հաստատ հաղթելու է, քանի որ նրա նախագահական ընտրարշավի կազմակերպման խորհրդականը հայ է:
0 0 100 ավելին

ՀԻՍՏԵՐԻԿ ՄԵԿՆԱԲԱՆԸ

Իսլանդացի հեռուստամեկնաբանը ծայրաստիճան հուզառատ է արձագանքել «Եվրո-2016»-ի շրջանակում իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի կողմից ավստրիացիների դարպասը խփված 2-րդ գոլին: Ինչպես նշում է lenta.ru-ն, հաղթական գոլից հետո զգացմունքային տղամարդը 40 վայրկյան անընդմեջ բղավել է ուղիղ եթերում: Հայտնի է, որ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է Իսլանդիայի հաղթանակով` 2:1 հաշվով:

ԲԵՅՈՆՍԵ & ՋԵՅ ԶԻ

ԲԵՅՈՆՍԵ & ՋԵՅ ԶԻ
Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին ռոմանտիկ հանգիստ են անցկացրել Հավայան կղզիներում, որոնց դրախտային գեղեցկությամբ լողափերից մեկում ի ցույց են դրել իրենց երջանիկ ընտանեկան կյանքը: Ինչպես նշում է Tatler-ը, ռոմանտիկ ֆոտոշարքի հրապարակումից հետո զույգի մոտ առկա ներընտանեկան ճգնաժամի մասին շրջանառվող լուրերն ի չիք են դարձել:
0 0 177 ավելին

ԼՅՈՒԴՈՎԻԿՈ ԷՅՆԱՈՒԴԻ

Իտալացի կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդին Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում հալվող սառցասարերի ֆոնին նվագում է իր նոր «Էլեգիա Արկտիկայի համար» ստեղծագործությունը: Ինչպես գրում է The Telegraph-ը, սա Greenpeace-ի քարոզարշավի մաս է կազմում` խրախուսելու համաշխարհային առաջնորդներին պաշտպանել եւ պահպանել Արկտիկայի ապագան: Աղբյուրը` zham.am
0 0 169 ավելին

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում