ԼՈՒՐ

ԲԱԼԵՏԸ` ՍԹՐԵՍԻ ԴԵՄ

Հյուսիսային Կորեայի հետ սահմանը հսկելն ու այնտեղ խաղաղությունն ապահովելը չափազանց բարդ և սթրեսներով լի գործ է հարավկորեացի զինվորների համար: Ուստի` մի քիչ ցրվելու, սթրեսից ազատվելու համար նրանք շաբաթական 1 անգամ զբաղվում են բալետով: Ինչպես նշում է Oddity Central-ը, ամսվա մեջ 4 անգամ զինվորներն իրենց առնական համազգեստն ու կոպիտ կոշիկները փոխարինում են ավելի հարմար հագուստով և հմուտ պարուսույցի հետ զբաղվում բալետով` յուրացնելով պիրուետներ

POKEMON-ԻՆ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՆԵԼ

POKEMON-ԻՆ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՆԵԼ
Սաուդյան Արաբիայի ուլեմների խորհուրդը պոկեմոնների մասին խաղերը իսլամի սկզբունքներին հակառակ ու մեղանչական է ճանաչել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ Ուլեմների խորհուրդը նշել է, որ զվարճանքի նմանատիպ միջոցները պարունակում են իսլամի կողմից արգելված տարրեր, մասնավորապես՝ բազմաստվածություն և մոլախաղեր։ Աղբյուրը մանրամասնում է,

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, երգել է Բեյոնսեի «Single Ladies» երգը` Ջեյմս Քորդանի հաղորդման շրջանակներում: Աղբյուրը` Zham.am

ԾԱՌԱՏՆԿՄԱՆ ՌԵԿՈՐԴ

ԾԱՌԱՏՆԿՄԱՆ ՌԵԿՈՐԴ
Ինչպես նշում է AdMe.Ru-ն , Հնդկաստանի  Ուտար Պրադեշ նահնագի 800.000 բնակիչ` ուսանողներից մինչև տնային տնտեսուհիներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, ընդամենը 24 ժամում միասին տնկել են 49.3 մլն ծառ`երկրի ամենախիտ բնակեցված նահանգներից մեկի համար ապահովելով մաքուր օդ: Այսպիսով` սահմանվել է նոր համաշխարհային ռեկորդ,

ՀԱԶՎԱԴԵՊ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱԶՎԱԴԵՊ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Ծիածանը, անշուշտ, բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկն է, որը թեև տեղի է ունենում շատ հաճախ, սակայն ամենևին էլ չի կորցնում իր գրավչությունը: Սակայն  ծիածանի գեղեցկությունը կրկնապատկվում է, երբ տեղատարափ անձրևից հետո երկինքը զարդարում է ոչ թե մի, այլ միանգամից 2  բազմագույն կիսաշրջան:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏԾՈ ԱՐՁԱՆԸ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏԾՈ ԱՐՁԱՆԸ
Աշխարհի համար անհանգիստ այս ժամանակներում, երբ պատերազմներն ու հակամարտությունները զանգվածային բնույթ են կրում, Չինաստանում կանգնեցվել է թեմատիկ արձան: Ինչպես նշում է boredpanda.com կայքը, պատերազմի աստծո` Գուան Յուի արձանը բառի բուն իմաստով ահռելի է: Այն ունի 58մ բարձրություն և կշռում է 1.320 տոննա:

«ԽԵԼԱՑԻ» ԲԱԺԱԿ

«ԽԵԼԱՑԻ» ԲԱԺԱԿ
Իսրայելական ստարտափի ստեղծած Glassify ծառայությունը բարերի այցելուներին թույլ է տալիս սմարթֆոնի միջոցով օգտակար տեղեկություն ստանալ հենց այն բաժակից, որով մատուցել են խմիչքը։ Glassify բաժակն ունի NFC կրիչ, որը համաժամեցվում է սմարթֆոնի հետ և աշխատում է բջջային հավելվածով։ Ընդ որում, բաժակի հատակին կա նաև QR ծածկագիր,

ՎԱՐՁԵՑ, ՎԱՃԱՌԵՑ, ԳՈՂԱՑԱՎ

ՎԱՐՁԵՑ, ՎԱՃԱՌԵՑ, ԳՈՂԱՑԱՎ
Իրավապահները ձերբակալել են Նյու Դելիի 28-ամյա բնակիչ Մինթու Կումարին` վարձակալած մեքենան համացանցի միջոցով վաճառելու, հետո այն առևանգելու ու կրկին վարձակալման սրահին վերադարձնելու համար, և այդ ամենը` մեկ օրում: Երիտասարդն իրականացրել է այդ ծրագիրը` կուտակած պարքերը վերադարձնելու նպատակով: Սա Կումարի նմանատիպ 2-րդ փորձն է,

ԵՍ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԵՄ

ԵՍ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԵՄ
Twitter-ի օգտատերերը սխալմամբ պոռնոդերասանուհուն շփոթել են Բրիտանիայի նոր վարչապետի հետ, գրում է metro.co.uk-ը: «Թերեզա Մեյը» այսօր հայտնվել է սոցիալական ցանցի թրենդների ցանկում՝ չնայած նրան, որ շուտով Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձող քաղաքական գործիչի անունը «h» տառով է գրվում: Դերասանուհին ինքն էլ անակնկալի է եկել այսօր ստացած ուշադրությունից:«Շատ զվարճալի է,

ԲՐԱՎՈ, ՊԵԼԵ’

ԲՐԱՎՈ, ՊԵԼԵ’
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն «Եվրո-2016»-ի եզրափակիչ խաղի՝ Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպման նախօրեին ամուսնացել է`ընտանիք կազմելով արդեն 3-րդ անգամ: Ինչպես նշում է Tatler-ը, ըստ ՖԻՖԱ-ի վարկածի, 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչումը կրող 75-ամյա Պելեի ընտրյալն է 50-ամյա կին գործարար Մարսիա Սիբել Աոկին, ում հետ ֆուտբոլիստը հանդիպել է 6 տարի:

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում