ԿԱՄՈՒՍՆԱՆԱ՞Ս ԻՆՁ ՀԵՏ
ԱՄՆ-ում Հոկեյի ազգային լիգայի խաղերից մեկի ժամանակ հանդիսատես աղջիկներից մեկն ամուսնության առաջարկ է արել ընկերոջը: Դա տեղի է ունեցել «Kiss Cam» ընդմիջման ժամանակ: Այս զվարճանքի էությունը նրանում է, որ ընդմիջումների ժամանակ էկրաններին հայտնվում է տեսախցիկի պատկերը, որը «շրջում է» ողջ խաղադաշտով և նկարահանում երկրպագուներին: