Կաբարե

Կաբարե

Կաբարե — (ֆրանսերեն cabaret, բառացի՝ «փոքրիկ գինետուն»), բեմահարթակով փոքր ռեստորան, որտեղ ներկայացվել են զվարճալի համերգներ: Ի սկզբանե կաբարեները գործել են որպես արտիստիկ կամ գրական պանդոկներում դրանց իսկ հաճախորդների` դերասանների, բանաստեղծների, նկարիչների, կոմպոզիտորների կողմից հանպատրաստից իրականացվող ներկայացումներ և ծագել են 19-րդ դարում, Փարիզում` Մոնմարտրի պանդոկներում ու սրճարաններում: Աստիճանաբար կաբարեները սկսեցին տարածվել Եվրոպայի այլ երկրներում, կրելով նախապես մշակված, ծրագրված բնույթ: Դրանցում ելույթ էին ունենում երգիծաբանները, բանաստեղծները, նմանակողները, երգիչները, իսկ ողջ համերգը վարում էին հատուկ շնորհքով օժտված դերասանները` կոնֆերանսիեները: Որպես օրենք կաբարեները հաշվարկված են եղել հաճախորդների նեղ շրջանակի վրա, որոնք ներկայացնում էին հիմնականում արտիստիկ բոհեմը:

0 0 539 Январь 18, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում