Բուֆոնադ

Բուֆոնադ

Բուֆոնադ — (իտալերեն boffonata բառից, թարգմանաբար՝ կատակ, խեղկատակություն), դերասանական խաղի տեսակ, որին բնորոշ է կերպարի ինտոնացիոն կամ պլաստիկական գծերի ընդգծված ոճավորումը, բնութագրական հատկանիշների սրումը: Բուֆոնադը հատուկ է կատակերգական ժանրին, զարգացել է առավելապես միջնադարյան թատերական արվեստում: Այս ժանրին են դիմել այդ ժամանակահատվածի առավել ժողովրդայնություն վայելող դերասանները` միմերը, հիստրիոնները, սկոմոռոխները, հաճախ նաև ակրոբատներն ու ծաղրածուները: Բուֆոնադի որոշ առավել բնութագրական գծեր պահպանվել են նաև այսօրվա թատրոնում, հիմնականում՝ Եվրոպայում:

0 0 519 Март 20, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում