Բասթեր Քիթոն

Բասթեր Քիթոն

Անվանի ամերիկյան կինոկատակերգու: Իսկական անունը` Ջոզեֆ Ֆրենսիս: Ծնվել է 1896թ.: Երեք տարեկանից ծնողների հետ ելույթ է ունեցել «Երեք Քիթոն» էստրադային համարներով: Կինոյում դեբյուտը կայացել է 1917թ.: ԼԻնելով գերազանց ակրոբատ, նա տիրապետում էր արտակարգ հնարքների, ինչով էլ ավելի հմայք էր հաղորդում իր կոմիկական դերերին: Նկարահանվել է նաև մեծն Չապլինի հետ` օսկարակիր «Բեմեզրի կրակները» ֆիլմում: Նրա դերերին բնորոշ էին ինտելեկտուալ հումորը, միջոցների թարմությունը, ինչպես նաև` պարզ, առաջին հայացքից ոչծիծաղելի իրավիճակներին նուրբ կոմիզմ հաղորդելու ունակությունը: 1959թ. ստացել «Օսկարի» հատուկ մրցանակ` կինեմատոգրաֆում իր ունեցած անփոխարինելի դերի համար: Մահացել է 1966-ին:

0 0 976 Октябрь 4, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում