Բերնարդ Շոու

Բերնարդ Շոու

Հայտնի բրիտանացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (1925): Ծնվել է 1856թ. հուլիսի 26-ին: Անգլիական թատրոնում իրենց հանրաճանաչությամբ Շոուի պիեսները զիջում են միայն Շեքսպիրի ստեղծագործություններին: Դեռևս երիտասարդ` իր վրա ուշադրություն է հրավիրում դիպուկ թատերական և երաժշտական գրաքննություններով, հետո` նաև դրամաներով: Դրանք ենթարկվում են խիստ քննադատության ենթադրյալ անբարոյականության ու չափազանց համարձակության համար, որոնք, սակայն, հետագայում սիրվում են հանդիսատեսի կողմից, թարգմանվում են այլ լեզուներով:Շոուն հաճախ հանդես է գալիս որպես սատիրիկ` իր ստեղծագործություններում դիմակազերծելով անգլիայում իշխող պուրիտանական բարքերը: Նա իրերը կոչում է իրենց իսկական անուններով, նկարագրում է ցանկացած կենցաղային իրավիճակ, բացահայտ հեգնական վերաբերմունք է դրսևվորում անգլիական «ամուսնության ինստիտուտի» նկատմամբ, անխնա ծաղրի է ենթարկում բուրժուազիայի արատավոր ու լկտի կյանքը: Շոուն ունի նաև հոգեբանական ժանրի դրամաներ, որոնք ընդհանուր եզրեր ունեն մելոդրամայի հետ:

0 0 836 Июль 26, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում