Ավետ Ավետիսյան

Ավետ Ավետիսյան

Ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում: Հայ սովետական դերասան: Սովորել է Ներսիսյան դպրոցում: Նախքան բանակ մեկնելը (1916) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար, մոտիկից շփվել առևտրական միջավայրի ներկայացուցիչների հետ, որոնց տարիներ անց պիտի ներկայացներ բեմում: Բանակից զորացրվելուց հետո (1918) Բաքվում մասնակցել է Հ. Աբելյանի թատերախմբի ներկայացումներին: Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Շիրվազադեի «Չար ոգի», 1918) դերակատարումը: 1919-ին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-21-ին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում: 1922-ից հաստատվել է Սունդուկյանի անվան թատրոնում: 1938թ. արժանացել է ՀԽՍՀ, 1962թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:

Ե՛վ հայ դրամատուրգիայի կերպարների անսովոր առատությունը Ա. Ավետիսյանի խաղացանկում, և՛ ազգային յուրահատուկ խաղաոճը նրան դարձնում են ազգային խոշոր դերասան: Նրա Զամբախովը և Սաղաթելը հայ թատրոնի պատմության մեջ մնում են իբրև չգերազանցված անձնավորումներ: Ոչ ոք այդպես վարպետորեն չի կերտել սեփականատիրական աշխարհի հերոսներին, ինչպես նա: Նույնպիսի ցայտուն ընդգծումներով, բայց համակրանք հարուցող անսքող հումորով նա անձնավորել է ժողովրդի ծոցից ելած պարզամիտ ու սրտաբաց մարդկանց:

0 0 2780 Ноябрь 12, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում