Արամայիս Սահակյան

Արամայիս Սահակյան

Ծնվել է 1936 թվականի մայիսի 24-ին, Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում:
«Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Արծվաշեն» միության նախագահ, «Պատվո նշան» շքանշանակիր, ՀՀ Առաջին գումարման ԳԽ պատգամավոր, 30 գրքի հեղինակ, 300 երգերի խոսքերի հեղինակ ` «Հայկական տանգո», «Ո՞ւր եք տղաներ»,»Մեր սիրելի Երևան», «Մարդ լինենք, վարդ լինենք», «Ծիծաղը դեմքի զարդն է», «Քաջ Նազարի երգը» և այլն:

1960-65 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, 1967-70-ին` «Գարուն» ամսագրում, 1970-71թթ.` ՀԼԿԵՄ Կենտկոմում:

1971-77 թվականներին` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում:

1982 թվականից մինչև կյանքի ավարտը եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիր: Գլխավոր Ոզնի, Ոզնի Պապիկ անվանելուց բացի, նրան կոչել են նաև Ամենայն Հայոց Թամադա:
2006թ. ապրիլի 1-ին «Մեկից մեկ» երգիծախմբի կողմից արժանացել է «Ծիծաղի Արքա» տիտղոսին:

0 0 3205 Май 24, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում