ANGELS

ANGELS

«Angels» բազմաոճ պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գեորգի Զոհրաբյան) կազմավորվել է 2003թ. ամռանը:
Նույն թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նկարահանվել է 2 տեսահոլովակում («Աշնան հրաժեշտ», «Ձմռան հրեշտակներ»): 2004թ. ամռանը խմբի մասնակցությամբ Սևանա լճի ափին նկարահանվել է ևս մեկ տեսահոլովակ («Սամբա»):
2004-2006թ.թ. անընդմեջ մասնակցել է «Նոր շունչ» պարային մրցույթ-փառատոնին: 2005թ. «Նոր շունչ» մրցույթ-փառատոնին մասնակցող 130 համույթներից «Angels»-ն արժանացել է երեք առաջին մրցանակների և «Տարվա լավագույն համույթ» գլխավոր մրցանակին, 2006թ. արժանացել է երեք առաջին մրցանակների, ինչպես նաև «Գրան պրի» գլխավոր մրցանակին:
2004-2006թ.թ. ընթացքում «Angels» պարային համույթը մասնակցել է տարբեր մրցույթ-փառատոների և արժանացել առաջին մրցանակային տեղերի, «Լավագույն բեմադրություն», «Լավագույն կատարում», «Լավագույն համույթ», «Նոր անուններ» և բազմաթիվ այլ մրցանակների ու «Գրան պրի»-ների: «Angels» համույթում գործում են պրոֆեսիոնալ տարբեր տարիքային խմբեր, ինչպես նաև սիրողական խումբ` առանց տարիքային սահմանափակման:
2005թ-ից համույթը համագործակցում է «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերության «Մեկից մեկ» երգիծական ծրագրի հետ:

0 0 188 Декабрь 16, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում