Հայկական անեկդոտներ

"Ծիծաղում են ջավախեցիները"

Ի՞նչ գործ ունես…

Պողոսը ցեխոտ ոտներով մտավ արդեն շրջկոմի քարտուղար դարձած իր Ստյոպա ընկերոջ աշխատասենյակը:
-Ոտքերդ մաքրեիր, Պողո՛ս, խո ախոռ չէ՞:
-Թե ախոռ չէ` դու էստեղ ի՞նչ գործ ունիս:

Ծիծաղում են ջավախեցիները

Ծննդատան մոտ Պողոսը ձայնում է կնոջը.
-Աղջի, ի՞նչղ է երեխեն, տե՞ղդ ոնց է, տեղդ:
-Երեխեն էլ լավ է, տեղս էլ լավ է:
-Մի’ մտածե, գալ տարի էլի կղրկե˜մ:

Ծիծաղում են ջավախեցիները

Սիմոնը խոպանից ուշ վերադարձավ: Արու զավակ էր ծնվել, աչքալուսանք էին անում:
-Երեխի ոչնչեն խաբար չէ, գոնե աչքալուսանքին ներկա ըլի հերը, — ասում է կինը:

Երիտասարդ մի ուսուցչի հարցնում են` 1941 թիվն ինչով էր հայտնի: Ուսուցիչը դժվարանում է պատասխանել: Օգնության է հասնում մի ծերունի.
-Էն ժամանակ նա մի մատ երեխա էր, ի՞նչ իմանա:

Աղջկան բռնում են, որ փախցնեն:
-Թողեք, ես կամավոր կնստեմ մեքենան, — եւ նստում է: — Հո առաջին անգամ չէ:

Հարեւան գյուղացին տեսնելով այդ գյուղի մի նենգամիտ մարդու, ասաց.
-Ես գիտեի, որ գյուղն առանց գամփռի չի լինի:
-Դրա համար էլ եկար, — պատասխանեց տեղացին:

Մգո պապը ծանր հիվանդ էր, մահամերձ:
-Բան -ման կուտե՞ս, — հարցրեց ծերունուն հարևանը:
-Տվող որ ըլի` կուտեմ:

Մի քանի ավանակների վրաերթ կատարած մեքենային է մոտենում մի հիմար մարդ:
-Մի մոտենա, վարորդը սովոր է էշ զարկելու, — զգուշացնում է մեկը:

-Ես ուրախ եմ ձեր կոլտնտեսության հաջողությունների եւ տխուր՝ անհաջողությունների համար:
-Այսուհետեւ դուք միշտ տխուր կլինեք,-ասաց մի կոլտնտեսական:

-Անիչկայից ի՞նչ տեղեկություն ունես, չորս ամիս է ամուսնացել է, չենք տեսել:
-Արդեն երեխա ունի: