Հայկական անեկդոտներ

"Սրամտում են գյումրեցիները"

Մի ծաղիկի փոխարեն

Մի գյումրեցի կին, ավտոբուսից իջնելով, ընկերուհու համար տոմս է վերցնում:
-Ծաղի’կ, տոմս չառնիս:
Ծաղիկն իջնում է հաջորդ կանգառում, նրա հետևից` մի խումբ անտոմս ուղևորներ:Վարորդը ջղայնանում է.
-Ծաղիկմ տոմս առան, բուկետմ մարդ իջավ:

Դու հանգիստ գնա…

Մահամերձ կինը դիմում է ամուսնուն.
-Ալեք ջան, սիրտս կվկայե, որ ես կմեռնիմ…Թե միտքդ ծռեցիր ու նորից կարգվար, իմ շորերը չթողնիս, որ ինիգ հագնի:
-Կնիկ ջան, հանգիստ մեռի, քու շորերդ էնոր պզտիկ կեղնին:

Ո՞ւր կերթաս

-Կարո, էդպես հերսոտված ո՞ւր կերթաս:
-Մկոյին սպանելու:
-Ընչի՞, այ տղա, ի՞նչ մեղք ունի:
-Անցյալ տարի ընձի ըսավ բեգեմոնտ:
-Տարիմ անցել է, նո՞ր միտքդ ընկավ:
-Գազանանոցից կուգամ…

Մուկուչի պարզաբանումը

Երկար վիճելուց հետո հարևանները գնում են Պոլոզ Մուկուչի մոտ.
-Ախպեր Մուկուչ, մարդը ե՞րբ է կուշտ ուտում:
-Հարուստը երբ ուզենա, քյասիբը` երբ ունենա:

Սրամտում են գյումրեցիները

Մայրը բարկանում է որդու վրա.
-Ծո, ընչի՞ էն մարդուն քարով զարկիր:
-Էլ չեմ անի:
-Իրան Էլ պետք չի գա…

Անեկդոտ | Սրամտում են գյումրեցիները

— Հոռոմ մա, տոմս չվերցնես, ես քու տեղդ վերցրել եմ, — ավտոբուսից  բղավեց Կարոն:
— Շնորհակալ եմ, աստված էլ քեզի վերցնե, — օրհնեց Հոռոմ մամը:

Սրամտում են գյումրեցիները

Մհեր Մկրտչյանը գանգատվում է դերասան ընկերոջը.
-Օրը 25 ժամ աշխատում եմ:
-Օրը 24 ժամ ունի, — նրան ուղղում է կոլեգան:
-Բայց ես մի ժամ շուտ եմ արթնանում…

-Օնիկ, կինդ մաքրո՞ւմ է կոստյումներդ:
-Տեղ-տեղ. մենակ գրպանները:

-Երեխանե’ր, կազմեք նախադասություն «բարեբախտաբար» բառով:
-Խուլիգանները հարձակվեցին անցորդի վրա և սպանեցին նրան: Բարեբախտաբար, անցորդն իր հետ փող չէր վերցրել, — պատասխանում է Վարդանիկը:

Դատավորը` երիտասարդ գողին.
-Դրամարկղի ապակին կոտրելիս չէիր մտացում ապագայիդ ու ընտանիքիդ մասին:
-Հենց դրա մասին էլ մտածում էի: