Հայկական անեկդոտներ

"Քյավառա անեկդոտներ"

Անգին խմիչքը

-Ասում են՝ արաղի գինը բարձրացնում են,-ընկճված հայտնեց Հայրոն:
-Ըտենց բան հնարավո՛ր չէ,-կտրուկ առարկեց Գարսևանը:
-Հնչի՞…
-Որովհետև արաղն անգին ա:

Խմել  չգիտեմ

Պետը օղի է առաջարկում աշխատանքի ընդունվողին.
-Խմա’, տենամ իմա՞լ ես խմում:
-Խմող չեմ, չեմ կարող:
-Ես չեմ կանա քեզի գործի ընդունեմ:
-Ինչո՞ւ:
-Օյաղ կմնաս, վրես մատերյալ կգրես:

Քյավառա անեկդոտներ

-Պա՛պ, գիդում ես չէ՞, որ արաղի գինը բանցրցրել են, — մոր խորհրդով հոր հետ բանակցում է որդին, — ընենց որ, պտի մէ շու քիչ խմես:
-Չէ ՛, բալա ջան, ուրիշ ճար չկա, վայթե դուք մէ շու քիչ ուտեք:

Անեկդոտ | Քյավառա անեկդոտներ

-Օղին վնասակար է օրգանիզմի համար. 50գրամից այծը կարող է սատկել, 100-ից` վագրը…
-Ես միշտ ասել եմ` արաղն անասունների բան չի’, արաղն պըտի մա’րդը խմա, — բացականչում է Գվիդոնը:

-Ա՛յ Գվիդոն, ատամներդ հընչի սարքել չես տալում, ամոթ ա…
-Իյա՜, գյա, հնչի արաղը ծամո՞ւմ են:

Մեկին հեռացնում են աշխատանքից, դիմում է դատարան: Այստեղ պահանջում են աշխատանքային գրքույկը, որից սպիրտի հոտ է փչում:
-Իրոք, ճիշտ են վարվել, — ասում է դատավորը:
-Չէ, դատավոր ջան, ես ըտու խետ կապ չունեմ, դիրեկտորն ա մեղավոր. պեչատելուց բերնով հո արեց:

Կյանքի փորձից.
«Հին Նոր տարին տոն չի, այլ ստուգիչ կրակոց` լյարդին»:

Հունվարի 1-ի երեկոյան հանդիպում են երկու ընկեր.
-Հը, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
-Չգիտեմ, չեն պատմել…

Գավառում ճաշարան է մտնում մի այցելու և խնդրում 50 գրամ օղի: Աշխատակիցը զարմացած նրան է նայում.
-Դեղատուն չե’ս եկել:

Քյավառցին մտնում է բար ու մատնացույց անելով հատակին թավալվող հարբած այցելուին` բարմենին պատվիրում է.
-Նույնից կխնդրեմ…