Հայկական անեկդոտներ

"Կատակում է Զանգեզուրը"

Սիրելու բանաձև

Աշխենը շատ տգեղ կին էր: Մի օր ամուսնուն` Գևորգին, կանգնեցնում է հարևան Արշակը.
-Գևո՛րգ ջան, շատ կներես, մի անհամեստ հարց տամ, էտ կեշ կընգանըդ հունց ը՞ս սիրում:
-Հարևա՛ն ջան, հունց ասիմ. քու կընգանըդ անումը տամըմ, իմեն սիրըմ…

Կատակում է Զանգեզուրը

Ավագ պապը մտքերով տարված` ձին հակառակն էր թամբում: Անցորդներից մեկն ասում է.
-Ավագ պապ, էտ խի՞ ես ծին թարս թամքըմ:
-Ա շան տղա, ի՞նչ ես գիդըմ, ես դյեր դեմ քյնա՞լ, թե՞ դվեր:

Մի գյուղացի ավտոբուսի պատուհանից գլուխը հանում է, գլխարկը ընկնում է: Հանում է մի ռուբլի ու դուրս նետում.
-Յեդի ավտոբուսովը կկյաս:

1992թ. գնդակոծությոնների ժամանակ Ղափանի Եղվարդ գյուղի նախագահը շտապ ռադիոկապով միացավ պաշտպանության շտաբ. «Ադրբեջանցիները մեր Գյուղի վրա արդեն կրակում են «Ալազանով» ու «Գաուբիցով», բայց բարեբախտաբար արկերն ընկնում են Ուժանիսի վրա»:

Ավտոտեսուչ Կոլին կանգնեցրեց Գորիսից եկող ԳԱԶ-51 բեռնատարը, որի խցիկում երկու ուղևոր կար:
-Հարգելի՛ վարորդ, դուք չգիտեք, որ մեկ ուղևորից ավելի իրավունք չունեք վերցնել:
-Լավ, Կոլի, դուզ ես ասում, բայց ես չեմ` տու վես, վեր ճընհապարով քինալիս ինես, տեսնաս էրկու մանեթ ա յեր ինգած, մինը յոր ես ընիլու, մինը թողե՞ս:

-Արշա՛կ պապի, էդ հի՞նչ խաբար ա, թոռներդ շնչելու ժամանակ չըն տալիս:
-Հաա՛, Գեւո՛րգ ջան, էլ մի՛ ասա, ես ու տիկինս խնամիների հետ ֆուտբոլ ենք խաղում. մենք մեծացնում ենք, հանձնում իրենց, իրենք էլ մանրացնում են, ուղարկում մեզ:

-Արշակ, թոռանդ անունը հի՞նչ ես տիրալ,- հետաքրքրվեց հին բարեկամներից մեկը:
-Վեսկի:
-Խե՞:
-Հինչ ասիմ, ասալ ըմ, թող մեր տանն էլ վեսկի ինի:

-Ա՛յ Զանգելանի պադռայոնի ժողովուրդ, ա’յ ներքեհընդեցիք, լսեցա՞ք, էս տարի ալ ըմ ասում. հու վեր մեր Վերգուշեն օզե` Նիվան ալ ըմ տալու, իրեք չամադան ճըխտած շոր-շութ, տասը հազար մանեթ փող, մըն էլ տասներկու տարեկան մի տղա, վեր ասիք վեչ, թա չբեր ա:

Շիկահողի մշակույթի տանը գողություն էր կատարվել: Քննիչը առաջին հերթին պահակին հարցաքննեց:
-Ա՛յ շան որդի, ով գիտի տեղում չես եղել, երեւի կնգանըդ խտտած, քնած ես եղել:
-Չէ՛, ընկե՛ր քննիչ, էդ ես չէի:

-Պա՛պ, — մի օր հարցրեց Գեւորիկը, էշերն ամուսնանո՞ւմ են:
— Է՛բալա ջան, հենց էշերն են ամունանում…էշերը…