Հայկական անեկդոտներ

"Հայկական ռադիո"

Ինչո՞ւ…

-Ինչո՞ւ են ոմանք գեր, մյուսները՝ նիհար, չնայած, որ նույն մակարոնն են ուտում:
-Որովհետև մի մասն այն ուտում է լայնությամբ, մյուսները՝ երկարությամբ…

Ոչ մի դեպքում…

-Ինչո՞ւ հայերը տիեզերք չեն թռչում,-հարցնում են Հայկական ռադիոյին:
-Դա չի կարելի անել, որովհետև այդ դեպքում բոլոր հայերը կմեռնեն հպարտությունից, վրացիները` նախանձից, և ի՞նչ, ողջ Անդրկովկասը պիտի մնա ադրբեջանցիների՞ն…

Հայկական ռադիո

-Ինչո՞ւ են մեր շատ հայրենակիցներ մնում արտասահմանում:
-Ասում են, հետ դառնալը վատ նշան է:

Անեկդոտ | Հայկական ռադիո

-Ի՞նչ տարբերություն կնոջ և արձանիկի միջև:
-Արձանիկն ընկնում է ու կոտրատվում, կինը նախ կոտրատվում է, հետո` ընկնում:

Հարց հայկական ռադիոյին.
-Ի՞նչ է լիտրը:
-Նույն մետրը` հեղուկ վիճակում:

Հարց Հայկական ռադիոյին.
-Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2010-ին:
-Անունը չեմ կարող ասել, բայց ջութակ կամ չմուշկ հաստատ կունենա:

-Ո՞րն է հիվանդությունների առաջացման պատճառը:
-Բոլոր հիվանդությունները նյարդերից են, միայն սիֆիլիսի պատճառն է հայացքը…

-Ի՞նչ անել, երբ աշխատել ես ուզում:
-Մի քիչ պառկիր, եւ ամեն ինչ կանցնի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի գիշերանոթը փոքր բնակարանում:
-Սովորականի նման, միայն բռնիչները ներսից:

-Ո՞վ է ամուսինը:
-Սիրեկանի օգնականը տնտեսական գծով: