Հայկական անեկդոտներ

"Արցախյան կատակներ"

Արցախյան կատակներ

Պլըլ Պուղու արխալուղը շատ էր մաշվել, բազում տեղեր ծակծկվել: Իսկ փող չուներ, որ նոր արխալուղ առներ: Հազիվ կես գազ նոր կտոր է առնում, բաժան-բաժան անելով, դրանով կարկատում արխալուղի ծակերը: Դա տեսնելով, Մելիք Շահնազարը բազմության ներկայությամբ սրամտում է, ասելով․
-Պուղի, արխալուղդ տեղ-տեղ շնորհավոր լինի:
-Օրումեջ ապրես, Մելիք աղա,-պատասխանում է մեր անհաղթ զվարճաբանը:

-Է~, մարդս հենց հրսանիքից հետո մեռավ:
-Բախտը բերել ա, շատ չի տանջվել…

-Էն մեր խոխի տելեֆոնի համարը հիշըմ չե՞ս:
-Չէ’:
-Ա մոտավորապես էլ չես հիշը՞մ…

Գրիգորին մի անգամ ասում են.
-Գրիգոր դայի, ըրեւում ա խմած ես, վոսեմ ես կիրում:
— Իմ խմիլնուգյորա ես պիտի դեվիտ կիրեմ: Քինամ մխրեկ էլ իվիլիցնիմ, — պատասխանում է Գրիգորը:

Մի ծեր մարդ ձուկ ուտելիս քիստ (փուշ) է կուլ տալիս: Տնեցիներն իրար են խառնվում, Մարուսն ասում է. «Վախիլ միք, Չալունց շանը 7 անգամ ասեղ եմ տվել, չի սատկել»:

Արշակը հանդիպում է Գրիգորին, հարցնում է` ո՞նց ես:
-Ասենք թա` փիս եմ, հինչա՞վ կարաս քյոմագ անես…

Կարապետը Մանաչիդում ապրելուց հետո որոշում է քոչել Կիրովաբադ: Գյուղամիջում Թյունին Կարապետին կանգնեցնում է ու հանդիմանում.
-Էս գյուղում բոլորի տանը քելեխ ես կերել: Հիմա որ քոչում ես, քո քելեխն էնտեղ ո՞վ պիտի ուտի…

Թյունին մի քթոց վերցրած գալիս է գյուղամեջ, որպեսզի շրջկենտրոն մեկնի, նկատում է, որ բան է մոռացել: Չորս կողմը նայում է, քթոցը դնում է Լենինի արձանի ոտքերի մոտ, ասում.
-Մենակ քեզ եմ «դավերյա» անում:
Գնում է տուն, վերադառնում, տեսնում է` քթոցը չկա: Նայում է հավաքվածներին ու ասում արձանին.
-Բա սրանց մեջ հալալ մարդ կմնա՞…

Բաբաջանը տարիքն առած, հիվանդ պառկած էր: Ասում էին` արդեն մարդ չի ճանաչում: Իսախանը գնում է տեսության ու հարցնում.
-Բաբաջան, ինձ ճանաչո՞ւմ ես:
-Չէ, Իսախան, չէ…

-Խոխա, անունդ հինչա՞:
-Աշոտիկ:
-Հո՞ւմ պատվին ան դրալ:
-Գրիշա պապիս…