Հայկական անեկդոտներ

"Ապարանյան հումոր"

Պարտադիր պայման

Ապարանցին գնում է Ազգային ժողով ու ասում է.
-Ես ուզում եմ պատգամավոր դառնալ:
Բոլորը նայում են նրան ու ասում.
-Դու հիմար ե՞ս:
-Խի պարտադի՞ր ա…

Բժշկին հարցրեք

Ատամը նոր հեռացրած ապարանցուն հարցնում են.
-Ատամդ էլի ցավո՞ւմ է:
Պատասխանում է.
-Չգիտեմ, ատամս մնաց ատամնաբույժի մոտ…

Ասեմ, իմացեք

Ապարանցին զանգում է տեղեկատու.
-Բարձ ձեզ: Գագոյի համարն ունե՞ք:
-Ո՛չ,-պատասխանում են:
-Դե ասեմ` գրեք…

Ապարանյան հումոր

-Ես ուզում եմ բաժանվեմ, ինքն էլ ընտանիքով չի հետաքրքրվում, մեր վերջի էրեխեն ըսկի իրանն էլ չի…

Ո՞վ կհամարձակվի…

Ապարանցուն հարցնում են. 
-Ձեր մոտ արջին ի՞նչ են ասում 
-Մեր մոտ արջին ո՞վ կարա բան ասի: Կտա գլուխը կջարդի:

-Էրեկ կնգաս բռնացրեցի էն գերմանացու հետ:
-Ու ի՞նչ ասիր:
-Ինչ պտի ասեի… դպրոցում անգլերեն ենք անցել…

Ապարանցին գորգը տանում է լվանալու, հարցնում է.
-Ինչքանո՞վ եք լվանում:
-Քառակուսին` 200 դրամով:
-Իսկ կլո՞րը…

-Մեղադրյալ, ինչո՞ւ եք այդքան ստում:
-Քիչ հարց տուր, ես էլ քիչ կստեմ…

Գյուղակադեմիայում` քննության ժամանակ.
-Ասա խնդրեմ, հնարավո՞ր է կովին աբորտ անել,- հարցնում է դասախոսը ապարանցի ուսանողին:
Վերջինս զարմանքով նայում է դասախոսին.
-Համա թե պատմության մեջ ես…

Ապարանցուն հարցնում են.
-Ի՞նչ կոմպոտ ես սիրում:
Պատասխանում է.
-Երեք լիտրանոց…