Հայկական անեկդոտներ

"Ախտեցիների մասին"

Իրար հասկացան

Երևանից վերադարձող ավտոբուսի ախտեցի վարորդին կանգառում սպասող երիտասարդը ձեռքով նշան է անում, թե ու՞ր է գնում: Վարորդը ձեռքով փակում է մի աչքը: Երիտասարդը ուրախացած կանչում է ընկերներին.
-Տղե’րք, Հրազդան ա գնում, էկեք:

Ախտեցին սարում չոբանի հետ մի գառի վրա գրազ է գալիս, թե կարող է ասել նրա որտեղացի լինելը:
-Եզդի ես, — ասում է,-ոչխարը տարա:
-Տար, ախպեր ջան, ջոկի որը կուզես, տար:
Երբ ախտեցին , ավարը շալակած ուզում է գնալ, եզդին ասում է.
— Կաց, հիմի էլ ես եմ ասելու, թե դու որտեղացի ես: Ախտեցի ես:
-Ինչի՞ց իմացար:
-Այ մարդ, էս եքա սուրուն թողած, շանն ես շալակած տանում: