Հայկական անեկդոտներ
"Միամիտ լոռեցիները"
Պարզամիտ լոռեցին դիմում է գրում իր պետին.
«Խնդրում եմ ինձ թույլ տաք 3 օրով մեկնել Սպիտակ` կնոջս մոտ: Բայց հնարավոր է, որ ես էնտեղ հիվանդանամ ևս 2 օրով:
Խնդրում եմ դիմումս չմերժեք»:
-Պա’պ, ես երբ եմ էնքան մեծանալու, որ ուր ուզեմ ու երբ ուզեմ գնամ, առանց մամային ասելու:
-Է~, տղա ջան, սկի ես էդքան չեմ մեծացել…
-Վաղը գալու ենք քեզ ուզելու:
-Վերջապե˜ս… հերս 2 ամիս ա մաքուր շորեր ա հագնում…