Աշխարհի ժողովուրդների անեկդոտներ

"Ծիծաղում են ֆրանսիացիները"

Դուք ճիշտ էիք…

Մատուցողն` այցելուին….
-Մսյո, ես ուրախ լուր ունեմ: Հենց նոր խոհանոցում հաստատեցին, որ Դուք ճիշտ էիք. իսկապես, քիչ առաջ Դուք ոչ թե ապուր էիք ուտում, այլ` ավելցուկներ…

Ծիծաղում են ֆրանսիացիները

-Եկող տարի կլրանա մեր ամուսնության 25 տարին: Գուցե արծաթե հարսանիք անենք:
-Ավելի լավ է 5 տարի էլ սպասե’նք ու նշենք մեր 30-ամյա պատերազմը:

Ծիծաղում են ֆրանսիացիները

Նորաձևության սրահի աշխատակիցները խիստ ոգևորված համոզում են այցելու կնոջը.
— Մադմուազել,  խորհուրդ կտանք անպատճառ գնել այս զգեստը, այն նորաձևության վերջին ճիչն է:
— Որ լավն է, խոսք չունեմ ասելու, բայց գնելու դեպքում այն կարող է դառնալ  նաև ամուսնուս վերջին ճիչը լինել…

Ծիծաղում են ֆրանսիացիները

— Ժան, թանկագինս, մեր ամուսնության առաջին օրով դու համտեսեցիր տատիս բաղադրատոմսով իմ պատրաստած կարկանդակը: Գիտես ինչ, որոշել եմ վաղն էլ մի բան թխել: Բայց ինչու ես լռում սիրելիս, դե մի բան ասա, կամ գոնե … կենդանության  նշաններ ցույց տուր…

Ծիծաղում են ֆրանսիացիները

— Լսիր, Ժիլբեր, ինչպես անցավ հարսանիքդ:
— Ինչպես միշտ…Ընտի’ր…

Ո՞ւր գնալ

Տղան անցնում է հանրակացարանի անցակետով: Պահակը հետաքրքրվում է.
— Երիտասարդ, էդպես զարդարված ո՞ւմ մոտ եք գնում:
— Իսկ դուք ո՞ւմ մոտ խորհուրդ կտաք…

Քառասունին մոտ

-Քանի՞ տարեկան եք, տիկին:
-Մոտենում եմ քառասունին:
-Ո՞ր կողմից…

-Ես մտադի՛ր չեմ ամբողջ կյանքում սկյուռի մուշտակ հագնել:
-Բայց ինչո՞ւ, թանկագինս: Սկյուռները դա անում են հաճույքով:

-Դու ինչպե՞ս ես տարբերում Ձմեռ պապին Ձյունանուշից:
-Ուշադիր նայիր մուշտակներին. ում կոճակները կոճկվում են ձախից աջ` Ձմեռ պապն է, իսկ ումը հակառակը` Ձյունանուշը:

Ժակը բողոքում է ընկերոջը.
-Էս աշխարհում հավատարմություն գոյություն չունի’. պարզվում է` իմ երկու սիրուհիներն էլ դավաճանում են ինձ…