Աշխարհի ժողովուրդների անեկդոտներ

"Շոտլանդական հումոր"

Զտարյուն շոտլանդացին

Անգլուհին հարցնում է շոտլանդացու հետ ամուսնացած ընկերուհուն.- Դե, պատմիր տեսնեմ, խնայո՞ղ է արդյոք կյանքիդ «լավագույն կեսը»:
— Խնայողն այն խոսքը չէ: Նա` որպես զտարյուն շոտլանդացի, այս էլ երրորդ տարին է օգտվում է միևնույն` պոկվող թերթիկներով օրացույցից…:

Շոտլանդական հումոր

Պնակը պարզելով մեղրավաճառին, փոքրիկ շոտլանդացին խնդրում է երկու լիտր մեղր կշռել: Մեղրը պնակի մեջ դատարկելուց եւ կշռելուց հետո վաճառողը փոքրիկին խնդրում է վճարել դրամը:
— Գիտեք, սըր, ես շտապելիս մոռացել եմ վերցնել փողը, բայց հոգ չէ, վաղն առավոտյան հայրս կվճարի:
— Ոչ մի դեպքում, ես ձեր «վաղը» գիտեմ,- ասում է վաճառողը և մեղրը ետ դատարկում տակառի մեջ:
— Ճիշտ որ, հայրիկն իրավացի է, պնակի պատերին առնվազն այնքան մեղր կա, որ լիուլի մի քանի բուդերբրոդի կբավարարի,- պնակի պատերն ուսումնասիրելով ասում է փոքրիկ շոտլանդացին:

Շոտլանդական հումոր

— Պատկերացնում ես, երեկ,երբ ես կինոդահլիճում էի, խիստ հանկարծակի հրդեհ բռնկվեց,- պատմում է շոտլանդացին:
— Ու ինչով ավարտվեց այդ պատմությո՞ւնը,-հետաքրքրվում է հարևանը:
— Ամեն ինչ ավարտվեց խիստ բարեհաջող` մեզ վերադարձրին տոմսի գումարը:

Տղան ընկերուհուն բերում է տուն` մոր հետ ծանոթացնելու, եւ սկսում է նրան գովել.
-Ե’վ լավ թխում է, ե’ւ լավ եփում, ե’ւ շատ մաքրասեր է:
-Լավ, վերցնում ենք, թող շաբաթը երկու անգամ գա: 5 եվրոն հարմա՞ր է…

Շոտլանդացի երեխաները մյուսների նկատմամբ ունեն առավելություն. նրանք կարող են բռնել ոչ միայն մայրիկի, այլ նաեւ` հայրիկի փեշից:

Դեղատանը.
-Տվեք, խնդրեմ, մեկ տուփ ասպիրին:
-Այսօրվանից ասպիրինը թանկացել է:
-Այդ դեպքում տվեք երեկվա տուփերից:

Զայրացած շոտլանդացու նամակը թերթին. «Եթե դուք չդադարեցնեք տպագրել անեկդոտներ շոտլանդացիների ագահության եւ գծուծության մ ասին, ես կդադարեմ հարեւանից փոխարինաբար թերթ վերցնել»:

— Լսիր, կնոջդ ինչո՞ւ չես ասում, որ ձիարշավարանում հարյուր հազար ֆունտ ստերինգ ես շահել, հը՞:
— Ախր ես ոնց նրան բացատրեմ, թե ինձ որտեղից ձիարշավարանի տոմսի գումարը…

Շոտլանդացին մսի խանութից իր շան համար ոսկր է գնում:
— Ուրիշ էլ ի՞նչ կցանկանայիք,- հետաքրքրվում է վաճառողը:
— Խնդրում եմ գնածս ոսկրը այսօր լույս տեսած թերթերից մեկի մեջ փաթաթեիք…

Երկու շոտլանդուհիների զրույցից.
— Լսիր,քո ամուսինը հարո՞ւստ է:
— Ճիշտ է, նա հարուստ չէ, բայց աղքատ էլ չէ: Օրինակ երեկ, երբ ես նրա դրամապանակն էի քրքրում, այնտեղ վեց հատ ցեց գտա…