Աշխարհի ժողովուրդների անեկդոտներ

"Ռուսական"

Ինչի՞ համար են վճարում

Փոքրիկ տղան հարցնում է զինվորական հորը.
-Պապ, քեզ ինչի՞ համար են փող տալիս:
-Պաշտոնիս, կոչումիս, ստաժիս:
-Իսկ աշխատանքիդ համա՞ր:
-Իսկ աշխատանքիս համար ես նկատողություններ եմ ստանում…

Գործազուրկներին կարելի է

— Այ, օրինակ Ֆինլանդիայում, արագությունը գերազանցելու համար տուգանքը կկազմեր ձեր եկամուտների 10%-ը: Նույնիսկ օլիգարխներն այդպես չեն վարում…
— Բայց ես այնտեղ շատ արագ ընթացող մեքենաներ եմ տեսել:
— Դրանք գործազուրկներն են:

անեկդոտ

Փողային նվագախմբի դիրիժորը փորձի ժամանակ դիտողություն է անում.
— Երկրո’րդ շեփոր, սխա’լ ես նվագում: 
Նվագախմբից մեկը.
— Երկրորդ շեփորը բացակայում է:
— Դէ իրեն կփոխանցեք, երբ ներկայանա…