Աշխարհի ժողովուրդների անեկդոտներ

"Հրեական անեկդոտներ"

Հրեական անեկդոտ

Հրեան հայտարարություն է տարածում.
«Կորել է ասող-խոսող թութակ: Կանխապես հայտնում եմ, որ նրա քաղաքական հայացքների հետ ես համամիտ չեմ»:

Հրեական հաշվարկ

-Հայրիկ, գիտե՞ս, մայրիկն առավոտյան պաղպաղակավաճառի հետ էր համբուրվում:
-Թու~ու…… Այ մարդ, զոռով հո չի, էդ կինը ո’չ խելք ունի,ո’չ ճաշակ: Չեմ հասկանում,թե նա ինչու է զուր ժամանակ վատնում էդ անբանի վրա, երբ հրաշալի գիտի, որ ոչ թե նրան, այլ` նպարավաճառին ենք 1000 շեքել պարտք…:

Անեկդոտ | Հրեական անեկդոտներ

Զրուցում են երկու ընկեր.
-Վաղուց չենք տեսնվել, ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում:
-Աշխատում եմ, իմ ենթակայության տակ` 5000 մարդ:
-Ի՞նչ է, գործարանի տնօրեն ես դարձել:
-Չէ հա, պահակ եմ քաղաքային գերեզմանատանը:

Հրեա գեներալին հարցնում են.
-Կարելի՞ է արդյոք ներել տեռորիստներին:
-Աստված կների: Մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:

Դուռը թակում են.
-Ռաբինովիչին կարելի՞ է:
-Ավագի՞ն, թե՞ կրտսերին:
-Ավագին:
-Երկուսն էլ մահացել են:

-Սառա, մեր մորաքույր Ռահիլն է մահացել:
-Ա~խ, ի~նչ դժբախտություն, ի~նչ դժբախտություն…
-Սպասի’ր, նա 50 հազար դոլար է կտակել:
-Ա’խ. Աստված թող նրան առողջություն տա:

-Իսկ այս երշիկն ինձ մոտ ինչքա՞ն կդիմանա:
-Ընդմիշտ, եթե դրա վրա ուշադրություն չդարձնեք…

Ռաբինովիչը քնի մեջ մրմնջում է.
— Սառա, խնդրում եմ, հեռուստացույցի ձայնն իջեցնելուց հետո անկողինս էլ բացես:
— Ա’յ մարդ, խելքդ լրիվ թռցրել ես, մենք դեռ կինոդահլիճում ենք:

Անհաջողակ հրեան դիմում է Աստծուն. «Տե’ր իմ, մինչ օրս ես քեզնից ոչինչ չեմ խնդրել, բայց վիճակս այնքան օրհասական է, որ hարկադրված եմ դա անել: Եղիր գթասիրտ և արա այնպես, որ ես վիճակախաղում մեծ գումար վաստակեմ»:
Քիչ անց հետևում է Աստծո պատասխանը. «Լավ, բայց գոնե քեզ նեղություն տուր և վիճակախաղի տոմսն ինքդ գնիր»:

-Աբրահամ Մոիսեիչ, ինչո՞ւ եք մեկնում, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:
-Ինձ դուր չի’ գալիս համասեռամոլության նկատմամբ ձեր վերաբերմունքը: Ստալինի ժամանակ դրա համար գնդակահարում էին, Բրեժնևի ժամանակ` հարկադրաբար բուժում, հիմա դա նորմալ է համարվում: Ուզում եմ մեկնել, քանի դեռ դա պարտադիր չի’ դարձել: