Աշխարհի ժողովուրդների անեկդոտներ

"Անգլիական հումոր"

Բազմազավակ հայրը

Հաղորդագրություն թերթում.
«Այսօր առավոտյան միսս Սմիթը չորս երեխա է ունեցել` երկու աղջիկ, երկու տղա: Բժիշկները հուսով են, որ կկարողանան փրկել միստր Սմիթի կյանքը»:

Ափսոս…

-Շնորհավորում եմ, բժիշկ, վիրահատությունը հրաշալի անցավ, ափսոս, որ հիվանդն այդ մասին չիմացավ…

Անեկդոտ | Անգլիական հումոր

-Ինչո՞ւ էր Ռոբին Հուդը հարուստներին թալանում:
-Աղքատից ի՞նչ կարող էր վերցնել:

Լուրջ դեպք

Բժիշկի տանը զանգում է հեռախոսը.ընկերները հրավիրում են պրեֆերանս խաղալու.
-Սիրելի’ս, — ասում է կնոջը, — ես պետք է անմիջապես գնամ հիվանդանոց:
-Լո՞ւրջ դեպք է:
-Կարծում եմ, որ շատ լուրջ է: Երեք բժիշկ արդեն սպասում են…

Ֆուտբոլիստը

Ֆուտբոլիստը պարծենում է.
— Այսօրվա խաղում փայլում էի. երկու գնդակ խփեցի:
— Կեցցե’ս, իսկ խաղն ինչպե՞ս ավարտվեց:
— 1:1…

-Ես երկար դիմացա, բայց վերջը ամուսնացա: Հոգնել էի սպիտակեղենը լվացքատուն տանելուց, վերնաշապիկ արդուկելուց, ճաշարանում սնվելուց…
-Ահա թե ի~նչ, իսկ ես հենց այդ պատճառով բաժանվեցի:

Հայրը զրուցում է որդու հետ.
-Տղա’ս, հուսով եմ, որ երբ մեծանաս, ջենթլմեն կդառնաս:
-Ես չեմ ուզում ջենթլմեն լինել, հայրի’կ, ես ուզում եմ ամեն ինչով քե’զ նման լինել…

Մեղադրյալը սկսում է իր վերջին խոսքը` նստած: Դատավորը դիտողություն է անում.
-Կանգնե’ք, մեղադրյալ, կնստեք մի քիչ ավելի ուշ…

Ամուսինը գազազած տուն է մտնում ու բղավում կնոջ վրա.
-Ինձ ամե’ն ինչ հայտնի է:
Կինը, իրեն չկորցնելով, պատասխանում է.
-Ամեն-ամեն ի՞նչ: Էդ դեպքում ասա, թե ե՞րբ է ծնվել Կրոմվելը:

-Ասացեք խնդրեմ, այս ամրոցում ուրվականներ կան:
-Բոլորն այդպես են ասում, Բայց ես ոչ մի ուրվական չեմ տեսել, չնայած այստեղ ապրում եմ արդեն 800 տարի: