Աշխարհի ժողովուրդների անեկդոտներ

"Ամերիկյան կատակներ"

Ինչպես դարձավ միլիոնատեր

-Հետաքրքիր է, թե ինչպես կոնգրեսմեն Համիլթոնը միլիոնատեր դարձավ:
-Պատկերացրու, շատ հեշտ, նա սկսեց ծախել նրանց` ովքեր գնել էին իրեն…

Ամերիկյան բանակում

-Դուք երջանի՞կ եք,որ ծառայում եք բանակում:
-Ճիշտ այդպես,պարոն գեներալ:
-Իսկ մինչ ծառայելն ի՞նչ էիք անում:
-Ավելի երջանիկ էի, պարոն գեներալ……

Ամերիկյան հատուկ ջոկատ

Ի՞նչ է ամերիկյան հատուկ ջոկատը: Դա ենթակառուցվածք է` կազմված ամուր տղաներից, որոնց երկարատև մարզումների արդյունքում սովորեցրել են մի շաբաթ «յոլա գնալ» առանց համբուրգերի, կոկա-կոլայի և տաք ջրի:

Կարևորը թվերն են

Հին Հռոմի մասին ֆիլմ են նկարում: Ռեժիսորը դիմում է դերասանին.
-Հանի’ր թևիդ ժամացույցը:
-Ոչի՛նչ, չի՛ խանգարի, թվերը հռոմեական են…

Անեկդոտ | Ամերիկյան կատակներ

Լուսանկարիչը նկարահանելիս դիմում է ֆոտոմոդելին .
-Իսկ հիմա, սիրելիս, ձեր դեմքին մտահոգ արտահայտություն տվեք: Ես ձեզ կօնեմ: Ինչի՞ է հավասար F-ը…

Անեկդոտ | Ամերիկյան կատակներ

Գրիպի բուժումը ըստ ծառայական աստիճանակարգի.
1.Սպաներին` ասպիրին և վիսկի: Երբ հիվանդությունը ծանր է` անկողնային ռեժիմ:
2.Կրտսեր սպաներին` ասպիրին: Այն դեպքում, երբ հիվանդությունը ծանր է` վիսկի:
3.Զինվորներին` այն դեպքում, երբ հիվանդությունը ծանր է` …ասպիրին…:

Ռուբլին` Ամերիկայում

Օբաման` գուշակի մոտ.
— Ի՞նչ է սպասվում 10 տարի հետո:
— Պատերազմ Ռուսաստանի հետ:
— Իսկ 20 տարի հետո ի՞նչ կարժենա հոթ-դոգն Ամերիկայում:
— 12 ռուբլի…

Ամերիկյան կատակներ

-Հարրի, անկեղծ ասա, ինչո՞ւ ես աշխատանքի ընդունում միայն ամուսնացած տղամարդկանց, իսկ ամուրիներին մերժում ես:
-Ամուսնացածների համար նորություն չէ, երբ իրենց վրա գոռում են, իսկ ես շա’տ անզուսպ եմ…

Ամերիկյան կատակներ

Մահամերձ հիվանդը փաստաբանին խնդրում է իր թողած կտակի մեջ ներառել նաև իր վերջին ցանկությունը` իրեն հողին հանձնել իր սիրելի «Ֆորդ»-ի հետ միասին: Որքան էլ կինն ու փաստաբանը հորդորում են հրաժարվել այդ խելահեղ մտքից, նրանց դա չի հաջողվում, մահամերձը ոչ մի կերպ չի ընկրկում: Վերջիններիս տարակույսը փարատելու համար փորձում է պարզաբանել.
-Բանն այն է, որ մինչ օրս չի հանդիպել մի փոս, որից «Ֆորդիս» հետ դուրս եկած չլինենք:…

Հոլիվուդյան մի կինոաստղի հարցնում են.
-Որտեղի՞ց եք գնել այս ինքնատիպ մանյակը:
-Օ~, սա թանկագին հուշ է ամուսիններիս մասին:
-Ամուսինների՞:
-Այո: Մի՞թե չեք նկատում, որ մանյակը պատրաստված է նշանադրության մատանիներից: