Աշխարհի ժողովուրդների անեկդոտներ
"Կատակում են չուկչաները"
Երկու չուկչա ջանասիրաբար ռումբ են սղոցում: Անցորդներից մեկը զգուշացնում է.
-Ի՞նչ եք անում, ախր կպայթի:
-Ոչինչ, մի հատ էլ ունենք:
Չուկչան վերադառնում է բանակից: Հարեւանները ծաղրում են նրան.
-Երեւի բանակում դու ամենահիմար զինվորն էիր:
-Չէ հա, ինձնից հիմարն էլ կար. երկու տարի ինձ կնոջ տեղ էր դնում…
-Սիրելիս, ինձ թվում է նապաստակն ամենահիմար կենդանին է: Այդպես չե՞ս կարծում:
-Միանգամայն, ճիշտ ես, նապաստակս…
-Ի՞նչ է անում աքսորական Ռաբինովիչը:
-Զբաղված է գիտական աշխատանքով. ամուսնացել է չուկչուհու հետ եւ ցրտադիմացկուն հրեաներ է աճեցնում:
Չուկչան ամուսնանում է ֆրանսուհու հետ, բայց մի ամսից բաժանվում է: Ընկերները հարցնում են.
-Ինչո՞ւ:
-Շատ կեղտոտ էր:
-Ի՜նչ ես ասում:
-Ամեն օր ցնցուղ էր ընդունում:
Չուկչան խրատում է որդուն.
-Հիշիր տղաս, երբե՛ք, երբե՛ք դեղին ձյուն չուտես…
Չուկչան Մոսկվայում նստում է տաքսի, հասնում է իր ուզած վայրը, նայում է հաշվիչին. 4 ռուբլի: Վարորդին տալիս է 2 ռուբլի:
-Ինչո՞ւ այսքան քիչ:
-Իսկ դու ինչ է, ինձ հետ չէիր գնում: