Ընթերցասրահ
ԱՊՐԻԼԻ 1-ը` պաշտոնական տոն

«Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը 2005թ. Ապրիլի 1-ին կազմակերպեց և անցկացրեց «Մեկից մեկ» խորագրով երգիծական շքահանդեսը, որին մասնակցում էին հումորի և երգիծանքի հայ վարպետներ: Երեկոյի ընթացքում Ապրիլի 1-ը պաշտոնական տոն ճանաչելու առաջարկ արվեց: Ընկերությունը մեկ տարվա գործընթացի արդյունքում ձեռք բերեց համախոհների մի մեծ խումբ և 2006թ. հանդես եկավ Ապրիլի 1-ը պաշտոնապես Երգիծանքի եւ հումորի օր ճանաչելու նախաձեռնությամբ: Մտավորականների, արվեստագետների խրախուսանքին արժանացած նախաձեռնությունը ներկայացվեց իշխանություններին: ՀՀ Ազգային ժողովի գիտության և կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի անմիջական աջակցությամբ և 2006թ. փետրվարի 16-ի ՀՀ Կառավարության հատուկ որոշմամբ Ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվեց Երգիծանքի և հումորի օր:
Սատարում ենք