Ադրիանո Չելենտանո

Ադրիանո Չելենտանո
Իտալացի դերասան, ռեժիսոր, երգիչ, կոմպոզիտոր:
Մամուլը նրան կնքել է «Սինյոր Բուֆ» անունով:
Ծնվել է 1938 թ. հունվարի 6-ին, Միլանում: Բազմանդամ ու համերաշխ ընտանիքում: Ամենաքիչը Ադրիանոն էր հետաքրքրվում երաժշտությամբ: Նրան ավելի շատ գրավում էր ժամագործությունը: 12 տարեկանում, կիսատ թողնելուվ ուսումը, նա արդեն աշխատում էր ժամագործ քեռու արհեստանոցում: Եվ կշարունակեր դա անել, եթե սիրողական թատրոնում հայտնի երգիչների իր նմանակումներով չգերեր հանդիսատեսին ու չստանար ելույթների բազմաթիվ առաջարկներ:
1954-ին Չելենտանոն գրում ու կատարում է իր առաջին երգը, իսկ 1957-ին հեղինակային «Ես քեզ կասեմ չաո» երգով դառնում է առաջին համաիատալական ռոք-ն-ռոլային փառատոնի հաղթող: 1961թ. ստեղծում է «Չելենտանոյի կլան» սեփական ձայնագրման ստուդիան: 60-ականների վերջին Չելենտանոյի «24000 համբույր» երգը ճանաչվում է տասնամյակի լավագույն երգերից մեկը: Նրա երգերը հետզհետե դառնում են ավելի լուրջ. «Երգչի գերագույն պարտքը անարդարության դեմ բողոքելն էե»- ասում է Չելենտանոն: Իր քառասնամյա ստեղծագործական գործունեության ընթացքում թողարկել է ավելի քան 30 ալբոմ` 70 միլիոն տպաքանակով:
1959-ին առաջին անգամ նկարահանվում է կինոյում` էստրադային երգչի էպիզոդիկ դերով: 1963թ. իր ապագա կնոջ` Կլաուդիա Մորիի հետ խաղում է «Տարօրինակ տիպը» ֆիլմում: 1964-ին նրանք ամուսնանում են: 70-ականներից սկսած ավելի հաճախ է նկարահանվում կինոյում (շուրջ 40 ֆիլմ): Հայտնի են «Քաղցր կյանք»(1960),»Հուպպի Դու»(1975), «Բլեֆ»(1977), «Կամակոր տղամարդու սանձահարումը» (1980)», «Բինգո-Բոնգո»(1982) կատակերգական ֆիլմերը: Այժմ Չելենտանոն կնոջ հետ բնակվում է Միլանի մոտակայքում եւ զբաղվում է ժամագործությամբ: Ունի 3 երեխա` Ռոզիտան, Ջակոմոն, Ռոզալինդան:

 

0 0 2530 Октябрь 24, 2014

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում