ՀԱՆՐԱԳԻՏԱԿ

ՀԱՆՐԱԳԻՏԱԿ

Ամառը տարվա չորս եղանակներից մեկն է,  բնութագրվում է առավելագույն օդի ջերմաստիճանով։ Հյուսիսային կիսագնդում տևում է ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23), Հարավային կիսագնդում՝ ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21)։ Ամիսներն են՝  հունիս, հուլիս, օգոստոս։ Հարավային կիսագնդում դրանք ձմեռվա ամիսներ են։ Հայաստանում ամառը ամենից վաղ սկսվում է Մեղրիում։ Հին հայկական նշանավոր տոներից մեկը՝  Նավասարդը, տոնում էին օգոստոսի 11-ին։

0 0 1012 Август 1, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում