ՕԳՏԱԿԱՐ Է ԻՄԱՆԱԼ

ՕԳՏԱԿԱՐ Է ԻՄԱՆԱԼ

Ընդունված է, որ արևի լույսը նպաստում է առողջությանը, լավ արտաքին տեսքին: Դա ճիշտ է այն դեպքում, երբ արևահարվելիս պահպանվում են որոշակի կանոններ: Մաշկն ամենից լավ ընտելանում է արևի ճառագայթներին շարժման մեջ: Աշխատեք արևառվել առավոտյան: Առաջին օրը միայն ոտքերը դրեք արևի տակ` 10 րոպեից ոչ ավելի: Երկրորդ օրը կարող եք առավել ամբողջությամբ, բայց դարձյալ 10 րոպեից ոչ ավելի: Գլուխը և աչքերը պահպանեք արևի ճառագայթներից: Արևի տակ մնալու ժամանակը չպետք է գերազանցի մեկ ժամը: ժամանակ առ ժամանակ անցեք ստվերը: Արևն ամենից շատ այրում է սարերում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ օդն այնտեղ ավելի նոսր է: Արևի տակ լինելու ճիշտ կազմակերպումն ամրապնդում է առողջությունը, բարձրացնում է նյութափոխանակությունը, ավելացնում է արյան կարմիր գնդիկների արտադրությունը, ուժեղացնում է մաշկի մեջ վիտամին C-ի գոյացումը և նպաստում օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացմանը:

1 0 590 Август 1, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում