ՕԲԱՄԱ…

ՕԲԱՄԱ…

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բավական ազատամիտ ու թեթև բնավորությամբ ղեկավարի համբավ ունի, ինչն ապացուցում են նաև նրա անձնական լուսանկարչի` Փիթ Սոուզայի արած ինքնատիպ լուսանկարները, որոնք բացահայտում են Օբամայի «ոչ պաշտոնական» կողմը: Ինչպես նշում է The Guardian-ը, 8 տարի շարունակ Սոուզան հետևել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահին` ֆիքսելով նրա բնավորության ամենահաճելի գծերից մի քանիսը` մարդամոտությունը, պարզությունը, կենսախինդ լինելն ու երեխաների հետ հեշտ լեզու գտնելը:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ Սոուզայի լուսանկարները սոսկ պատմական կադր չեն. դրանցից յուրաքանչյուրն առանձին պատմություն է պատմում:
«Դիտելով այս լուսանկարները` տեսնում ենք մի ղեկավարի, ում մարդկային հատկանիշները չեն փոխվել նախագահ դառնալուց հետո: Նա սեփական օրինակով միլիոնավոր մարդկանց ցույց է տալիս, որ պետք է լինել լավ ամերիկացիներ, օրինապահ քաղաքացիներ: Կարծում եմ` մենք այս լուսանկարների «հերոսին» շատ կկարոտենք»,- գրում է The Guardian-ը:

Աղբյուրը` tert.am

0 0 716 Май 31, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում