Այսօր Տրնդեզ է

Այսօր Տրնդեզ է
Տեառնընդառաջ, Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որը հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է փետրվարի 13-ին: Տեառնընդառաջը խորհրդանշում է 40 օրական Հիսուսին տաճար տանելը:
Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում: Կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` «հիշեցնելով» ձմռանը, որ եկել է գարնանը զիջելու ժամանակը: Տոնի ամենատարածված բաղադրիչը խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: «Գնամ, անեմ բարություն, հոգիս գնա արքայություն»,- Տեառընդառաջին այսպես են շնորհավորում մարդիկ միմյանց տեսնելիս:
0 0 3134 Февраль 13, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում