ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արտավազդ» թատերական մրցանակի դափնեկիր: Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 8-ին, Երևանում: Ստացել է երաժշտական կրթություն, ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը: Զուգահեռաբար Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանական ստուդիան ավարտելուց հետո աշխատել է նույն թատրոնում որպես դերասան: 1977թ. հրավիրվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն, միաժամանակ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: 1987թ. հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան (հետագայում` «Մետրո» թատրոն): 1994-ին հրավիրվել է Բեյրութ: 2007թ. Մոսկվայում բեմադրել է «Ոսկե նուռ» տոնահանդեսը: Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և ներկայացումներում:

-Կատակել սիրո՞ւմ եք:
-Եթե ես չօգտագործեմ հումորի իմ օրական չափաբաժինը, դժվար դիմանամ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում հումորի զգացումից զուրկ մարդկանց:
-Չեմ վերաբերվում, աշխատում եմ նման մարդկանց հետ գործ չունենալ: Եթե նա զուրկ է հումորի զգացումից, ուրեմն զուրկ կլինի նաև դրական շատ բաներից:

-Սիրո՞ւմ եք մարդկանց հոգու հետ «խաղալ»:
-Եթե մտերիմ մարդ է, ով իր հերթին իմ հոգու հետ է «խաղացել»:

— Ի՞նչ է բանբասանքը:
-Բանբասանքը բամբասողի նպատակը իրագործելու միջոց է: Ես, ներողություն արտահայտությանս, շան տեղ չեմ դնում, այլապես կնպաստեմ նրա ստոր նպատակների իրականացմանը:

-Ի՞նչ եք անում, երբ կատուն կտրում է Ձեր ճանապարհը:
— Եթե սև է, երեք անգամ թքում եմ ձախ ուսիս վրայով, սպասում եմ մեկ ուրիշն անցնի, հետո ես եմ անցնում:

— Ի՞նչ է հայհոյանքը:
-Լավ լիցքաթափվելու և թեթևանալու միջոց:

— Ընտանեկան վեճերից հտո ո՞վ պետք է անի հաշտության առաջին քայլը:
-Նախ պետք է վեճ լինի: Իմ ամենաթանկ գանձը կյանքում իմ ընտանիքն է:

-Պաշտոնը կարո՞ղ է փոխել մարդուն:
— Իհարկե, բայց նայած ինչ մարդ է: Եթե մարդը պաշտոնի գերի է, կփոխվի, եթե ոչ, կմնա նույնը:

-Ինչպե՞ս եք 13 թվի հետ:
-Անկեղծ ասած, չեմ սիրում, չնայած որդիս ծնվել է մարտի 13-ին: Փառք Աստծո, ինձ վնաս չի տվել:

-Խանդո՞ տ եք:
-Ավելի շատ սիրում եմ վստահել: Համենայն դեպս, կինս ինձ խանդելու առիթ չի տվել: Հայրական մեծ խանդ եմ տածում դստերս հանդեպ:

-Պատահե՞լ է, որ Ձեզ դիմեն Ձեր մարմնավորած հերոսի անունով:
-Շա~տ, հատկապես «Կյանի գինը» սերիալից հետո Վիկ Ամատունի էի և շատ մեծ պրոբլեմներ եմ ունեցել:

-Ձեզ գոհացնո՞ւմ է եթերային հնչող հայոց լեզուն:
-Ի՞նչ է, ուզում եք նույն եթերային լեզվով խոսե՞մ: Կներեք, այդքան «ճոխ» բառապաշար չունեմ:

-Ի՞նչ կանեք, եթե դառնաք ամենակարող:
— Կանեմ այնպես, որ յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որ հայ է ծնվել, իսկ հայրենասիրությունը չհնչի կեղծ, լոկ որպես խոսք, այլ լինի անկեղծ, սրտանց:

-Հիմա շատ չե՞ն «աստղերը»:
— Աստղերը շա~տ-շատ են, բայց, շարունակելով մեծ վարպետի` Ջիվան Գասպարյանի խոսքը, կասեմ, որ կան, բայց լույս չեն տալիս այդ աստղերը:

-Կինո՞ն է հոգեհարազատ, թե՞ թատրոնը:
— Իհարկե թատրոնԸ: Կա մի չգրված օրենք. կինոն սիրում է պատրաստի դերասան, իսկ թատրոնը պատրաստում է դերասան:

-Կուզե՞ք նմանվել Ձեր մարմնավրած որևէ հերոսի:
-Ճիշտ հակառակը. հետաքրքիր է խաղալ այն, ինչը իմը չէ, Վիգենից հեռու է:

— Ընդունո՞ւմ եք կին-բռնցքամարտիկ, կին-ծանրորդ:
— Դա իմ ընդունելով չի, բայց նաև իմ պատկերացրած կանանց շարքին չի դասվում:

-Ո՞ր բառն եք հաճախ օգտագործում:
— Դե լավ, էլի:

-Հայկակն ո՞ր ֆիլմը դիտելուց չեք ձանձրանա:
-«Հարսնացուն հյուսիսից»: Շատ եմ սիրում Հներիկ Մալյանի բոլոր ֆիլմերը:

-Կյանքում երբևէ օգտագործե՞լ եք Ձեր դերասանական տաղանդը:
-Կյանքում խաղում են բոլորը` կամա, թե ակամա: Չեմ կարծում, որ կյանում ինչ-որ բան կխաղմ հանուն շահի:

-Ո՞ր երգն եք սիրում երգել խնջույքների ժամանակ:
— «Անցնում են կյանքիս ջահել օրերը» և Ռ. Ամիրխանյանի «Հայի աչքեր»-ը:

— Սիրո՞ւմ եք իմպրովիզներ անել:
-Առանց իմպրովիզների չի լինում, չի ստացվում, քանի որ այն լինում է ինքնաբերաբար:

-Մեր բեմի մեծերի հետ կապված ի՞նչ կարող եք հիշել:
-ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը եղել է հորս մանկության ընկերը: Երբ ես ընդունվեցի Մայր թատրոն, մայրս անընդհատ կրկնում էր, որ Բաբկենին ասեմ, թե ում տղան եմ: Ես չէի ասում: Հետո, երբ առաջին անգամ խաղացի, մոտեցա նրան և ասացի ում տղան եմ: Նա շատ հուզվեց ևն ասաց, որ հաջորդ ներկայացմանը միասին ենք խաղալու, և խաղացինք «Քանդած օջախ»-ում, ինքը` Օսեփ, ես` Ալեքսանդր Մարմարով: Այդ օրը ինձ զգում էի յոթերորդ երկնքում:

Հարցազրույցը վարեց Զարուհի Մխիկյանը

0 0 1061 Октябрь 8, 2015

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում