Վզով (հագով)
«Դա իմ վզով (հագով) չի» արտահայտության միջոցով բարդ հոգեբանական վիճակում հայտնված մարդն ուզում է հասկացնել, որ չփորձեն իրեն պարտադրել գործողություն, որի տակից ինքը դուրս չի գա: Ասենք, չստիպեն «ֆայլաբազարում» բեռնակիր աշխատել, կամ ընկերոջ` Դուբայից բերած ապրանքը հարմար պայմաններով մաքսազերծել: