ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ (ՊՕՆՉՕ)

ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ (ՊՕՆՉՕ)
Ծնվել եմ 1960թ., որովհետև 59-ին չստացվեց: Չեմ փոշմանել, որ ծնվել եմ և երախտապարտ եմ ծնողներիս ու Աստծուն: Մինչև հիմա անհաջող փորձեր եմ անում ինձ կրծքից կտրելու համար, բայց, ավաղ, չի ստացվում: Արդեն հարմարվել եմ և հույսս կտրել, գոնե առաջիկա 44 տարում: Սրանից հետևություն, որ իմ ճակատագիրը ընթեռնելի է: Ինչպես ասում են՝ իմաստունը հարմարվում է ճակատագրին, հիմարը ճակատագիրն է հարմարեցնում իրեն: Եվ, ինչպես դարձյալ ասում են, կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում կամ քարած տաշը գետնին չի մնա: Իսկ եթե կուզեք ճիշտն իմանալ, ծիծաղում է նա, ով ճտերն աշնանն է հաշվում, իսկ եթե կուզեք ամենաճիշտը` եթե մենք Աստծուն մի քիչ օգնենք, Նա մեզ համար լիքը-լիքը լավ-լավ բաներ կանի:
0 0 851 Май 26, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում