Սեպտեմբեր | «Ուրախ եղիր» երգիծական տոնացույց

Երվանդ Օտյան
u-otyan

Ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին, Կ. Պոլսում: Հայ գրող, երգիծաբան, լրագրող, հրապարակագիր:
Արամաշոտ Պապայան
u-aram

Ծնվել է 1911թ. սեպտեմբերի 15-ին, Բաթումիում: Հայ անվանի դրամատուրգ: Պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մրցանակներով:
Գևորգ (Ժորա) Հարությունյան
u-gevo

Ծնվել է 1928թ. սեպտեմբերի 7-ին, Երեւանում: Դրամատուրգ, «Ոսկե ցլիկ», «Շրթներկ N4», «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարների սցենարի հեղինակը: Արժանացել է Հայաստանի Պետական մրցանակի:
Արամ Կոթիկյան
u-kot

Ծնվել է 1896թ. սեպտեմբերի 15-ին, Տրապիզոնում: Հայ մեծ դերասան, բանաստեղծ եւ թարգմանիչ:
Ռաֆայել Քոթանջյան
u-raf

Ծնվել է 1942թ., Թբիլիսիում: ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ:
Վահրամ Սահակյան
u-vahram

Ծնվել է 1964 թ. սեպտեմբերի 22-ին: 1985 թ.` «Երիտասարդ ոզնիներ» թատրոնի, 1997թ.` «ԱՐ» հեռուստաընկերության հիմնադիրներից է: «Խաթաբալադա», Mea Culpa («Իմ մեղքը») պիեսների հեղինակ:
Սարգիս Միքայելյան
u-sar

Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 11-ին, Երեւանում: «Չղջիկ»-ը, «Խուժան ալիք»-ը, «Պահմտոցի»-ն հեռուստադիտողի սիրված երգիծական հաղորդաշարերից են: Հեղինակ է նաեւ մի շարք փաստավավերագրական կինոնկարների, տեսահոլովակների:
Քրիստ (Քրիստափոր) Մանարյան
u-qr

Ծնվել է 1961թ. Երեւանում: Մի շարք մանկական հաղորդաշարերի՝ «Տուն-տունիկ», «Վարուժն ու Մերուժը», երգեցիկ Այբբենարանի, «Ոսկեջրած ձկնիկը» սատիրայի, Երեւանին նվիրված երգերի հեղինակ: Ներկայումս մանկական հաղորդաշար է վարում ամերիկահայ մի հեռուստաընկերությունում:
Վլադիմիր Աբրոյան
u-vladim

Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու ծաղրանկարներից յոթը զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում»: Ծաղրանկարչի աշխատանքները տեղ են գտել նաեւ աբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթալոգիայում»: Մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում:
Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր