ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ծնվել է 1975թ. ապրիլի 23-ին, Երևանում: Դեռ մանկուց զարմացրել է հարևաններին` նմանակումներով: 1992թ. ընդունվեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Բայց դեռ պատմաբանի որակավորում չստացած, դեռևս ուսանող, 1994-ից սկսեց պարբերաբար հանդես գալ փոքր ու մեծ բեմերում ու երկու տարի անց` 1996-ին դարձավ մեզանում առաջին անգամ անցկացված հումորի և երգիծանքի փառատոնի կրկնակի հաղթող:  2004թ. երգիծաբանը ստեղծեց «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը:  2005թ. նախաձեռնեց և հիմնադրեց «Մեկից մեկ» երգիծկան շքահանդեսը` հաջողությամբ մեկտեղելով ժամանակակից հայ էստրադայի ավագ, միջին և կրտսեր սերունդների ներկայացուցիչներին:
2005թ. ապրիլի 1-ին «Ս.Ք.Բ.» ընկերությունը հանդես եկավ նախաձեռնությամբ. ապրիլի 1-ը Հայաստանում պաշտոնապես ճանաչել երգիծանքի և հումորի օր: Նախաձեռնությունն արժանացավ ոչ միայն երգիծաբանների, այլև մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հավանությանը: Չուշացավ նաև պետության արձագանքը. 2006թ. փետրվարի 16-ին ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը ճանաչվեց երգիծանքի և հումորի (ծիծաղի) օր:
0 0 401 Февраль 10, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում