ՌՈՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՌՈՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Տարբեր երաժշտական ժանրեր ուրույն ազդեցությունն ունեն մարդկային օրգազիզմի վրա: Դասական երաժշտությունն աչքի է ընկնում իր հանգստացնող հատկությամբ: Ծանր ռոքի լսումը վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի վրա: Երկար ժամանակ բարձր ձայնով երաժշտություն լսելը կարող է վնաս հասցնել ոչ միայն լսողությանը, այլև հոգեկանին: Նման դեպքերում բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև դասական երաժշտությունը: Այստեղ պետք է հետևել ոչ թե երաժշտական ժանրին, այլև երաժշտության բարձրությանը: Ռոք երաժշտության ունկնդրումը չի վնասի մարդու օրգանիզմին, եթե այն չափավոր լինի: Բարձր երաժշտությունը գրգռում է ուղեղի որոշակի հատված: Մարդը ավելի ակտիվ է դառնում: Ռոք երաժշտությանը բնորոշ ռիթմերը, կենդանի համերգների ժամանակ լուսային էֆեկտները, երկրպագուներին յուրատեսակ տրանսի մեջ են գցում: Հնարավոր է, որ հենց դրա համար են ռոքի սիրահարները գնում նման համերգների:

0 0 73 Июль 23, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում