ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Նշանավոր թատերական գործիչ Կ. Ս. Ստանիսլավսկին ասում էր` դերասանն ամեն անգամ պիտի մեռնի դերի մեջ: Բայց այնպես ստացվեց, որ բացի հոգեկան տառապանքներից շատ դերերում, լինի դա թատրոնում, թե կինոյում, մեռնում էին իմ կերպարները նաև ֆիզիկապես: Սակայն… ինչպես տեսնում եք, ողջ և առողջ եմ, նույնիսկ արժանացել եմ բազում մրցանակների և ժողովրդական արտիստի կոչման: Զարմանալին այն է, որ չնայած իմ կերտած կերպարների մեծ մասը կեղտոտ, դաժան և նենգ էակներ են, հանդիսատեսը, այնուամենայնիվ, շարունակում է սիրել դերասան Ռ. Քոթանջյանին, երևի զգալով, որ ես էլ անմնացորդ նվիրված եմ իմ մասնագիտությանը և թատրոնին:
0 0 621 Февраль 10, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում