Ջերոմ Կլապկա Ջերոմ

Ջերոմ Կլապկա Ջերոմ
Անգլիացի երգիծական գրող: Ծնվել է 1859 թ. մայիսի 2-ին, Ուոլսոլում: Աշխատել է ուսուցիչ, դերասան, երգիծական հանդեսի խմբագիր: Նրան համաշխարհային համբավ բերեց 1889թ. գրված «Երեքը նավակում, չհաշված շունը» երգիծական վեպը: Այս հաջողությունը նա փորձեց կրկնել հաջորդ` «Երեքը հեծանիվով» վեպում, սակայն ընթերցողի կողմից վերջինս արդեն նախկին ընդունելությունը չստացավ:Ջերոմը մի շարք երգիծական պատմվածքների ու պիեսների հեղինակ է: Նրա երգիծանքին բնորոշ է նուրբ, բարեմիտ, հաճախ սենտիմենտալ ոճը, նրա հերոսները հիմնականում ձախողակ մարդիկ են, որոնք մշտապես ապրում են իրենց մանր անհաջողություններով ու դրա շուրջ կառուցում իրենց կյանքի փիլիսոփայությունը:

 

0 0 1023 Май 2, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում