Նոյեմբեր | «Ուրախ եղիր» երգիծական տոնացույց

Հակոբ Պարոնյան
u-par

Հայ մեծ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակախոս: Ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 19-ին, Ադրիանապոլսում: Գրական ասպարեզ իջել է որպես թատերագիր՝ 1865-ին գրած «Երկու տերով ծառա մը» եւ «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգություններով:
Ավետ Ավետիսյան
u-av

Ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում: Ժողովրդական արտիստ (1962): Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Շիրվազադեի «Չար ոգի» 1918) դերակատարումը: 1922-ից հաստատվել է Սունդուկյանի անվան թատրոնում: Նրա Զամբախովը եւ Սաղաթելը հայ թատրոնի պատմության մեջ մնում են իբրեւ չգերազանցված անձնավորումներ:
Գուրգեն Գաբրիելյան
u-gu

Ծնվել է 1903թ. մարտի 23-ին: Ժողովրդական արտիստի կոչում է ստացել 1950-ին: Մասնագիտական կրթությունն ստացել է Թիֆլիսի Հայարտանը կից դրամատիկական ստուդիայում: 1924-ից եղել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:
Կիմ Երիցյան
u-ki

Ծնվել է 1930թ. նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում: Սիրված եւ ճանաչված դերասան: 1951թ. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական, մեկ տարի անց` գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1955-ից սկսել է խաղալ Մայր թատրոնում, նաեւ` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Առաջին դերը կինոյում «Տիրացուն» էր «Նվագախմբի տղաներ»-ը ֆիլմում:
Գարիկ Ղազարյան
u-gar

Ծնվել է 1946թ. Նոյեմբերի 12-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտը: Դեբյուտը տեղի է ունեցել 1969թ. ապրիլի 1-ին, «Միացրեք տասներեքերորդ ալիքը» հեռուստատեսային երգիծական ծրագրում: «Կենտրոն» հեռուստատեսությունում վարում է «Օթյակ» հեղինակային ծրագիրը:
Վլադիմիր Կոստանյան
u-vo

Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 28-ին, Երեւանում: Դպրոց է հաճախել 5 տարեկանում, ավարտել` 15-ում: Դերասան չլինելով հանդերձ, մի քանի դերասանների «մի կտոր հացը ձեռքներից խլելու» պատճառով դատապարտված է ցմահ հումորային բանտարկության:
Արմեն Ավետյան
u-ar

Երեւանցի, մեծացել է Շենգավիթում, սովորել է թիվ 110 միջնակարգ դպրոցում: Առաջին բեմելը եղել է 1994 թ-ին, Էջմիածնի մշակույթի տանը: Առաջին նմանակումը եղել է Արմեն Խոստիկյանի կատարումը:
Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս
Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր