ՄՈՒԹԸ ՉԻ ՓՐԿԻ

ՄՈՒԹԸ ՉԻ ՓՐԿԻ

Ամերիկյան ընկերությունը 13.000 դոլար արժողությամբ հրացան է ստեղծել, որը կարող է մթության մեջ հետապնդել պոտենցիալ թիրախին: Ինչպես նշում է techinsider-ը, հրացանը, որը ստացել է TrackingPoint NightDragon անվանումը, ստեղծվել է AR-15-ի հիման վրա: Այն համալրված է նորարարական ծրագրակազմով, որն ավտոմատ կերպով` առանց մարդու միջամտության, հետևում է թիրախին ու հետապնդման ողջ գործընթացը տեսանկարահանում: Ցանկության դեպքում այդ տեսանյութը կարելի է վերբեռնել սոցկայքերում: Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկացի մասնագետները ստեղծել են այնպիսի հրացան, որի պարագայում կրակողից պահանջվում է միայն ընտրել թիրախին, մնացած բոլոր հաշվարկներն ու գործողություններն անում է TrackingPoint NightDragon-ը: Բացի այդ, հրացանի հետ մեկտեղ տրվում են հատուկ ակնոցներ, որոնք հնարավորություն են տալիս կրակողին տեսնել որևէ առարկայի կամ օբյեկտի հետևում գտնվող թիրախին:

Աղբյուրը` tert.am

0 0 564 Июнь 9, 2016

Թողնել մեկնաբանություն

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ամսվա հարցում