ՄԵՐԿ ԸՆԹՐԻՔ
Իտալիան հետևել է Մեծ Բրիտանիայի օրինակին ու բացել երկրում առաջին ռեստորանը` նախատեսված մերկ հաճախորդների համար: Ինչպես նշում է euromag.ru-ն, L’Italo Americano ռեստորանը գտնվում է Միլան քաղաքում: Այստեղ առաջին նուդիստական ընթրիքը կայացել է հուլիսի կեսերին: Աղբյուրը մանրամասնում է, որ յուրաքանչյուր ուրբաթ ռեստորանն ընդունում է բացառապես մերկ հաճախորդների: Նշվում է, որ Իտալացի նուդիստների ասոցիացիայի անդամների համար ընթրիքը արժե 50, իսկ շարքային քաղաքացիների համար` 200 եվրո: Հայտնի է, որ մերկ ընթրիքի ժամանակ արգելվում է օգտագործել բջջային սարքեր ու ֆոտոխցիկներ: Բացի այդ անջատվում է սովորական լույսը, ինչի փոխարեն վառվում են մոմեր: Իսկ եթե հաճախորդներից որևէ մեկը փորձի սեքսով զբաղվել ռեստորանում, անմիջապես կվտարվի հաստատությունից: