«Մեկից Մեկ» 2016
Տոնակատարությունն անցկացվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
2016թ. ապրիլի 1-ին Ապրիլ1յան տոնակատարությունների նախաձեռնող խումբն Արցախում անցկացրեց «ԾԻԾԱՂԻ ՏՈՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ» տոնական ծրագիրը` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում կայացավ ՀՀ վաստակավոր նկարիչ , ծաղրանկարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Աբրոյանի անհատական ցուցահանդեսը: Անցկացվեց նաև «Ծիծաղաշարժ լուսանկարների» ցուցահանդես:
Փոքրիկներն ուրախությամբ դիտեցին «Միմոս» խամաճիկների թատրոնի «Պույ-պույ մկնիկը» տիկնիկային ներկայացումը:
Ստեփանակերտի մեծահասակների տուն-ինտերնատում համերգ–հանդիպումն անցավ հանդիսատեսի ակտիվ մասնակցությամբ:
«Մեկից մեկ» տոնահանդեսի շրջանակներում զինվորների համար համերգային ծրագիր անցկացվեց ԼՂՀ ՊԲ Մարտունու շրջանի պաշտպանական N… զորամասում:
«Սամվել Բաղդասարյան ընկերություն»-ը ներկայացրեց «Մեկից մեկ» ապրիլմեկյան համերգային երեկո` ԼՂՀ Մարտունի քաղաքի մշակույթի պալատում: