«Մեկից Մեկ» 2015

Տոնակատարությունն անցկացվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:

Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը 2015թ. Երգիծանքի և հումորի (Ծիծաղի) օրվան նվիրված «Մեկից մեկ» տոնահանդեսը քաղաքային բեմերից տեղափոխել էր սահմանամերձ գոտի: Ապրիլի 1-ին «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուները, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խմբերը հանդես եկան Տավուշի մարզում` ուրախություն ու ժպիտ պարգևելով հեռավոր համայնքների մեր հայրենակիցներին:

Ժ. 12.00 «Միմոս» մարիոնետների թատրոնը մանուկների համար հանդես եկավ «Պույ-պույ մկնիկը» տիկնիկային ներկայացումով:

Ժ. 15.00 «Մեկից մեկ» երգիծախումբը հանդես եկավ Բերդի №*** զորամասում:

Ժ.18.00 տոնական միջոցառումները եզրափակվեցին Բերդի քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցած երգիծական երեկոյով:
2015թ. ապրիլմեկյան տոնակատարությունների շրջանակներում համացանցում կայացավ «ԾԻԾԱՂԱՇԱՐԺ ԼՈՒՍԱՆԿԱՐ» ֆոտոմրցույթը: Հաղթողները «ՍՔԲ» ընկերության կողմից արժանացան պատվոգրերի և մրցանակների: