«Մեկից Մեկ» 2014

Տոնակատարությունն անցկացվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:

«Մեկից մեկ» շքահանդեսն այցելեց ՀՀ ԱՍՀՆ թվով վեց տուն-ինտերնատ և մանկատուն` այնտեղ բնակվող հազարից ավելի մարկանց համար տոնական տրամադրություն ստեղծելու նպատակով:Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում տոնական միջոցառմանը մասնակցում էին Սամվել Բաղդասարյանը, Գևորգ Մինասյանը, Վահե Հայրապետյանը, Գեորգի Բունիաթյանը, <<ՄԻՄ>> ստուդիոն, <<Փոքրիկ երևանցիներ>> պարային համույթը, աճպարար Հայկ Ջանոյանը:

 

Նուբարաշենի <<Մանկան տանը>> կայացավ <<Գժուկ>> մանկական երգիծական կինոհանդեսի ինտերակտիվ ցուցադրությունը` Արմեն Վաթյանի ղեկավարությամբ:

Գյումրու տուն-ինտերնատում և Վանաձորի մանկատանը անցկացվեցին տոնական միջոցառումներ, որոնց մասնակցում էին երգիծաբան Հորիզոնը, ծաղրածու ZOZO-ն, երգիչներ Էդգար Կարապետյանն ու Հայկ Մխոյանը, հաղորդավարներ Հայկ Մկրտչյանն ու Լևոն Բեգլարյանը:

<<Միմոս>> մարիոնետների թատրոնը <<Բարեկենդան>> ներկայացումով հանդես եկավ Գավառի մանկատանը:

2014թ. ապրիլմեկյան տոնակատարությունների շրջանակներում համացանցում կայացավ «ԾԻԾԱՂԱՇԱՐԺ ԼՈՒՍԱՆԿԱՐ» ֆոտոմրցույթը: Հաղթողները «ՍՔԲ» ընկերության կողմից արժանացան պատվոգրերի և մրցանակների: