«Մեկից մեկ» 2011

Ապրիլմեկյան հոբելյանական տոնակատարությունն անցկացվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Ապրիլի 1-ի 12:00 — Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացված Երգիծանկարների հանրապետական ցուցահանդեսն ազդարարեց Ապրիլմեկյան տոնակատարությունների սկիզբը:

13:00 — «Սամվել Ք.Բաղդասարյան» ընկերության անցկացրած «Ծիծաղաշարժ լուսանկար» մրցույթում հաղթած լուսանկարների ցուցադրություն` «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում:

14:00 — «Մոսկվա» կ/թ ճեմասրահը տրամադրվեց երգիծաքանդակներին: Ցուցադրությանը մասնակցում էին քանդակագործներ Ռոբերտ Մինասյանը, Խաչատուր Միրիջանյանը, Արմեն Վարդանյանը, Կարեն Բաղդասարյանը, Ալեքսանդր Շկարբոնենկոն, Վարդան Կարապետյանը:

17:00 — «Գժուկ» մանկական կինոպարբերականի նոր թողարկման ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում:

16.00 — Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում ներկայացվեց Ռուբեն Բաբայանի «Հայի բախտ» բեմադրությունը:

17:00 — Կայացավ «Քաջասիրտ ZOZO-ն պղպջակների աշխարհում» շոուն` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում:

17:00
Հոբելյանական տոնական միջոցառումներ տեղի ունեցան նաև Գյումրիում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Ստեփանակերտում, Վանաձորում, Արտաշատում, Մարտունիում, Էջմիածնում, Քաջարանում, Մեծամորում և Սևանում:
Այսպիսին էր ապրիլմեկյան տոնակատարությունների ընդլայնված աշխարհագրությունը:

18:00 — Ապրիլմեկյան տոնակատարությունները եզրափակվեցին «Գրաֆիթին գետնանցումում» միջոցառման ամփոփումով` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից գետնանցումում:
«Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի` անմխիթար վիճակում գտնվող և հաճախ իբրև հանրային “պետքարան” օգտագործվող գետնանցումը “ուշքի բերելու” համար «Ս.Ք. Բ.» ընկերությունը հանդես եկավ “Գրաֆիթին գետնանցումում” ակցիան այդ վայրում անցկացնելու առաջարկով: Նախաձեռնությունը հավանության արժանացավ և աջակցություն ստացավ Երևանի քաղաքապետարանի կողմից:
Հումորի և երգիծանքի օրը այս մոռացված ու տխուր գետնանցումը վերածվեց լուսավոր ու գունեղ մի երևույթի: Տասնյակ երիտասարդ կամավորներ` Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, ԵՃՊՇ համալսարանի ուսանողները, NME խմբի անդամները համատեղ ջանքերով բարեկարգեցին քաղաքի սրտում գտնվող գետնանցումը:
Մերձակա տարածքում հնչող կենդանի երաժշտությունը մեկտեղել էր տոնի մասնակիցներին ու պատահական անցորդներին, ովքեր չէին կարողանում անտարբեր անցնել մեր քաղաքի համար անսովոր ու նոր, բայց գեղեցիկ ու բարի այս երևույթի կողքով:

Միջոցառմանը հատուկ հանդիսություն հաղորդեց կտրվող կարմիր ժապավենն ու «փակ» գետնանցման պաշտոնական բացման ազդարարումը: Միջոցառման ավարտից հետո ժյուրին ամփոփեց «Լավագույն պատկեր» մրցույթի արդյունքները, հայտարարեց հաղթողների անուններն ու հանձնեց հուշագրեր: